Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 04.08.2016
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող, Անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում սույն թվականի օգոստոսի 8-ին, ժամը՝ 19:00, Լոռու մարզի Վանաձորի Էդ.Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան և հանդիսատեսին իրենց երգարվեստով հաճելի պահեր կպարգևեն հյուրընկալված երգչախմբերը:

Փոխարտգործնախարար Աշոտ Հովհաննիսյանը հանդիպեց մարզի ակտիվի հետ 02.08.2016
Հուլիսի 27-ի աշխատանքային այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովհաննիսյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ մասնակցեց մարզպետարանի դահլիճում կազմակերպաված հանդիպմանը, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ակտիվ գործիչներ:

«Ծիծեռնակը» հյուրընկալեց արցախցի դպրոցականների հերթական խմբին 02.08.2016
Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի համակողմանի փոխհամագործակցության շրջանակներում արդեն 8 տարի Լոռու մարզի մանկական ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում նաև արցախցի դպրոցականները:
Աշխատանքային խորհրդակցություն 01.08.2016
Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Հանքավան մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 29.07.2016
Հուլիսի 28-ի Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց Լոռու մարզի դպրոցականների երրորդ հերթափոխը՝ 150 երեխա: Ինչպես հայտնի է, դպրոցականների այցերը ճամբար կազմակերպվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում:
Լրացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 5 տարին 29.07.2016
Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերությունն ամփոփեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ որպես մարզպետ գործունեության 5 տարին: