Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սքրինինգային ծրագրերի կատարման մակարդակը տարեվերջին պետք է հասցվի առնվազն 90-95 տոկոսի

17.05.2017

Առողջապահական մի շարք խնդիրների քննարկման նպատակով Լոռու մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել մարզի ամբուլատոր-պոլիկլինական բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր Լոռու մարզետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամաբարյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի «Հիվանդությունների վերահսկում և կանախարգելում» ծրագրի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը:
Վերջինս ներկայացրեց ծրագրի մեկնարկից մինչ օրս, այն է՝ 2015թ., 2016թ. և 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում մարզում իրականացված սքրինինգային ծրագրերի կատարման մակարդակը՝ նշելով, որ հանրապետության կտրվածքով մարզի ցուցանիշները միջինից բարձր են, սակայն սահմանված պլանից՝ մի փոքր ցածր: Կատարողականի վերաբերյալ վարչության պետը հստակ ցուցումներ տվեց՝ նշելով, որ ծրագրի ավարտին (2017թ. վերջ) ցուցանիշը պետք է հասցվի առնվազն 90-95 տոկոսի:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում ծագած խնդիրներին: Ս. Լամբարյանը բուժհիմնարկների ղեկավարներին հորդորեց ծագած խնդիրների դեպքում պարզաբանումներ ստանալու համար դիմել էլեկտրոնային առողջապահության կազմակերպչական թիմին:
Մարզի գլխավոր մանկաբույժ, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Պողոսյանը ներկայացրեց մանկահասակ երեխաների և զորակոչիկների պատվաստումների ընթացքը, առկա խնդիրները: Քանի որ զորակոչիկների պատվաստումներ արդեն իրականացվում են նաև ամբուլատորիաներում՝ Ս. Լամբարյանը հորդորեց առավելագույն զգոնություն ցուցաբերել և աշխատանքներն իրականացնել առանց թերացումների:
Քննարկվեցին նաև առողջապահական ընկերությունների աշխատակիցների աշխատանքային կարգապահության, ինչպես նաև շենքերի սանիտարահիգիենիկ վիճակին առնչվող և մի շարք այլ հարցեր: Հանձնարարվեց կարգապահությունը և սանիտարական վիճակը բերել բավարար մակարդակի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59