Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017»

17.05.2017

 Մայիսի 19-ին Վանաձորի մարզահամալիրի մարզադահլիճում կմեկնարկի Լոռու մարզպետի ավանդական դարձած ֆուտզալի գավաթի 6-րդ խաղարկությունը: Այսօր հայտագրված թիմերի ներկայացուցիչների և մրցավարների մասնակցությամբ մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ առաջնության կազմկոմիտեի անդրանիկ նիստը Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանի նախագահությամբ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից և իր կողմից ողջունելով առաջնության մասնակիցներին՝ Տ. Բադոյանն իր գոհունակությունն արտահայտեց «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017» մարզական ստուգատեսում առավել շատ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ՝ բոլորին կոչ անելով ազնիվ մարզական մթնոլորտում պայքարել մրցաշարի գլխավոր մրցանակներին և պարգևներին արժանանալու համար:Նա նաև վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի մրցաշարը լավագույն կազմակերպվածությամբ ու արդար մրցավարության պայմաններում անցկացնելու համար:
Կազմկոմիտեի անդամ մշակույթի և սպորտի բաժնի մասնագետ Ռուբեն Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով մասնակիցներ: Հատկանշական է, որ հայտավորված 20 թիմերից ընդամենը 8-ն են մարզկենտրոնի ներկայացուցիչներ, մնացածը ներկայացնում են մարզի մյուս տարածաշրջանների 12 համայնքներ: Մրցաշարն ապահովված է անհրաժեշտ մարզագույքով, հաղթող և մրցանակային տեղ գրաված թիմերը կարժանանան Լոռու մարզպետի գավաթին ու դրամական մրցանակին, տարբեր անվանակարգերում աչքի ընկած մասնակիցները՝ մարզպետի պատվոգրին:
Առաջնության կանոնակարգի վերաբերյալ իրենց պարզաբանումները տվեցին նաև մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, կազմկոմիտեի անդամ, մարզպետի օգնական Արման Սարգսյանը, առաջնության գլխավոր մրցավար Հովհաննես Այվազյանը, լսվեցին մասնակից թիմերի ներկայացուցիչների տեսակետները:
Ապա կանոնակարգի համաձայն տեղի ունեցավ խաղերի անցկացման վիճակահանություն:
Գավաթի խաղարկության մրցումները կտևեն մինչև մայիսի 26-ը ներառյալ, խաղերի սկիզբը ժամը 10.00-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23