Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատում տոն էր

Լեռնապատում տոն էր 23.09.2016

Երկրաշարժի հետևանքները դեռ լիովին չթոթափած Լեռնապատ գյուղի բնակիչները միանգամից երկու կառույցի հանդիսավոր բացման արարողության մասնակիցը եղան: Խորհրդանշական է, որ երկուսն էլ գտնվում են երկրաշարժից փլատակված նախկին դպրոցի ազատված տարածքում, ուր դպրոցի գոյության փաստն «արձանագրվում է» մոտակայքում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին փորագրված դպրոցականների և նրանց ուսուցիչների անուններով: Սեպտեմբերի 22-ին տոնական մթնոլորտ էր Լեռնապատում: Գյուղի հարյուրավոր բնակիչներ, բազմաթիվ հյուրեր եկել էին մասնակցելու համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հրավիրյալների թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, շրջակա համայնքների ղեկավարներ:

ՀՀ Անկախություն-25. տոնական հանդիսություններ Վանաձորում

ՀՀ Անկախություն-25. տոնական հանդիսություններ Վանաձորում 22.09.2016

ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ միջոցառումները Լոռու մարզում մեկնարկել էին դեռևս տարեսկզբին: Սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում, ու մասնավորապես մարզկենտրոն Վանաձորում, կազմակերպված գլխավոր միջոցառումները, շնորհիվ մարզային ու քաղաքային իշխանությունների, անցկացվեցին առանձնակի հանդիսավորությամբ: Առավոտյան Վանաձորի Հայքի հրապարակից ավտոբուսները շարժվեցին Արցախյան հերոսամարտի հուշահամալիր, ուր ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, երկրապահ-կամավորականների, ուժային կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ ու բազմաթիվ վանաձորցիներ ծաղիկներ խոնարհեցին ու ծաղկեպսակներ դրեցին հայոց անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին: Այստեղ տերունական աղոթք հնչեցրեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ հերոսների հոգիներին մաղթելով խաղաղություն:

Հիմնանորգված բուժհաստատություններ Շենավանում և Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում

Հիմնանորգված բուժհաստատություններ Շենավանում և Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում 20.09.2016

Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ավարտին հասցրեց հերթական բարեգործական ծրագրերը Լոռու մարզում: Այս անգամ հիմնադրամը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ ստանձնել էր Սպիտակի բժշկական կենտրոնի կազմում գործող Շենավանի բուժակ-մանկաբարձական կետի հիմնանորոգման պարտավորությունը: Շուրջ 2,4 մլն դրամ ներդրմամբ այն ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ Սպիտակի բժշկական կենտրոնի կողմից կատարված շուրջ 1 մլն դրամ ներդրմամբ հագեցվել անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 19.09.2016

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Օրակարգի առաջին հարցը ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների մասին էր: Իրազեկվեց, որ ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Մարզպետը հանձնարարեց հետևողական լինել հատկապես մարզկենտրոնի տոնական տեսքն ապահովելու հարցում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2016

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի շենքում (ք. Վանաձոր, Թևոսյան 1 հասցեում) տեղի կունենան > ԲԲԸ-ի կողմից ներկայացված Վանաձոր քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Խնամքի կենտրոնների բեռնաթափումը բխում է  անչափահասի շահերից

Խնամքի կենտրոնների բեռնաթափումը բխում է անչափահասի շահերից 16.09.2016

2014 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ մեր հանրապետությունում սկսվել է «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» անվանումը կրող ծրագիրը, որի հիմնական նպատակը գիշերօթիկային ծառայություններ մատուցող հաստատություններում (մանկատուն, խնամքի կենտրոն, հատուկ դպրոց և այլն) բնակվող երեխաներին հնարավորինս ուղղորդել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև համայնքներում ապահովել սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիություն՝ նման կարգավիճակով երեխաների հետ համապատասխան աշխատանք տանելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35