Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

24.05.2017

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի (21.06.2014թ.Հ0-110-Ն)համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ և 32-րդ մասերով սահմանված կարգով, 2017թվականի մայիսի 29-ին՝ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում(հասցե՝ քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ) և ժամը 15.00-ին Դիլիջան քաղաքի Օրհուս կենտրոնում(հասցեն ք. Դիլիջան, Մյասնիկյան փ.55, քաղաքապետարանի շենք),տեղի կունենան «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ(1-ին հանրային քննարկումները):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ գրասենյակում(հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, գրասենյակ 713, հեռ.՝ 010 58-36-43): Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարելի է ներկայացնել «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ info@atms.am  էլ. փոստով կամ առձեռն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53