Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 27-ին հայտարարվել է համապետական շաբաթօրյակ. անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի առաջին նիստը

22.05.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մեկնարկած և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր համակարգմամբ իրականացվող «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարվում են կատարված աշխատանքները, թեև դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Լոռու մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան կարգադրությամբ  ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, շահագրգիռ կառույցների, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի առջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին իրականացվող սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 20-ին Լոռու մարզպետարանում, որին
մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետ, միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:51:58