Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2016
Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեսրոպ Մաշտոցից մինչև այսօրվա երիտասարդ ուսուցիչը, մեր զավակներին կրթված ու գիտելիքներով հարուստ տեսնելու նպատակն ունենալով, ազգօգուտ մեծ գործ են կատարում:

«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունը` շքեղ համերգով և հրավառությամբ 03.10.2016
«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունն այս տարի կրում էր «Վանաձոր, իմ տուն» խորագիրը: Գլխավոր միջոցառումն անցկացվեց Հայքի հրապարակում, որտեղ առավոտից կազմակերպվել էր հնաոճ մեքենաների ցուցադրություն: Ժամը 16-ից սկսվեց տոնական համերգը. ելույթ ունեցան «Հորովել» երգի պարի համույթի պարային խումբը, քաղաքի պարային այլ համույթներ:

Սոնոգրաֆիկ սարք՝ Մեծ Պարնիի առողջության կենտրոնին 29.09.2016
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել Լոռու մարզում: Մեծածավալ ներդրումներ են կատարվում նաև մարզի առողջապահության ոլորտում: Հիմնադրամի հերթական բարեգործությունը Մեծ Պարնի համայնքում էր: Մեծ Պարնիի առողջության կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի 11 գյուղ՝ ընդհանուր թվով շուրջ 11 200 բնակչի:

Ախթալայում բացվեց սոցիալական ձեռնարկություն 29.09.2016
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համագործակցության արդյունքում Ախթալա քաղաքում հիմնադրվել է սոցիալական ձեռնարկություն՝ «Նուռիկ» կենտրոնը: Վերջինիս նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել Ախթալայի և շրջակա համայնքերի տնտեսական զարգացմանը: Այն նաև ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու ու տարածելու նպատակ ունի:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նամակ էր հղել Վրաստանի բարեկամ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեին՝ ջերմորեն շնորհավորելով նրան բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և բարեմաղթել, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նորանշանակ ղեկավարը հաջողությամբ իրականացնի իր առջև դրված խնդիրները: Նամակում մարզի ղեկավարը նաև հույս էր հայտնել, որ երկու մարզերի միջև համագործակցությունը կշարունակվի և առավել խոր արմատներ կձգի՝ նպաստելով 2014թ. հոկտեմբեր ամսին երկու մարզերի միջև կնքված համագործակցության պայմանագրի ամբողջական իրագործմանը:

Դոնորները ծանոթացան Սպիտակում ստեղծված ջերմոցային տնտեսության պայմաններին 26.09.2016
Սպիտակի քաղաքապետարանի և «Սպիտակի ֆերմեր» հկ-ի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքում հիմնվել է ջերմոցային տնտեսություն: Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել են Լոռու մարզպետարանը և մի շարք այլ կառույցներ: