Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Ռևազյանը պարգևատրվեց շնորհակալագրով

25.05.2017

Լոռու մարզում  վերջին տարիներին ակնհայտորեն ակտիվացել է մշակութային կյանքը, իսկ լոռեցի մարզիկները բարձր նվաճումների են հասնում ոչ միայն հանրապետական այլև միջազգային մրցահարթակներում: Դրանցում, անշուշտ, կա մարզիչների ու ոլորտների համակարգողների ծանրակշիռ ավանդը:

Մայիսի 24-ին ՀՀ մշակույթի նախարարություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Հրավիրված նպատակային խորհրդակցությունում մշակույթի նախարար  Արմեն Ամիրյանը ամփոփեց վերջին տարիների ընթացքում մարզերում իրականացված աշխատանքները: Այս ասպարեզում բարձր գնահատելով նաև Լոռու մարզի ակնառու հաջողությունները, ինչպես նաև մշակույթի ոլորտում նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր աշխատանքային գործունեության կապակցությամբ նախարար Արմեն Ամիրյանը Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանին պարգևատրեց շնորհակալագրով:

Շնորհավորում ենք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23