Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ծանոթացավ օլիմպիադայի մարզային փուլի ընթացքին

14.03.2018

 Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է փետրվարի 24-ին և կշարունակվի մինչև մարտի 16-ը: Օլիմպիադաներն անց են կացվում Վանաձորի թիվ 3 և 4 հիմնական դպրոցներում: Արդեն իսկ անց են կացվել օլիմպիադաներ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն, ռուսաց լեզու առարկաներից: Այսօր Վանաձորի թիվ 3 դպրոցում օլիմպիադա է անցկացվում օտար լեզուներից (անգլերեն, գերմաներերն, ֆրանսերեն), որին մասնակցում է 56 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքին ծանոթացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանի, դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանդյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջեց դասասենյակներով և հաջողություններ մաղթեց օլիմպիադայի մասնակիցներին: Ա. Նալբանդյանը ողջունեց աշակերտների՝ օլիմպիադաների մասնակցության ակտիվությունը հատկապես տարածաշրջանային փուլին՝ նշելով, սակայն, որ, որպես երեխաների գիտելիքների գնահատաման ռեալ ստուգատես, առավել կարևորում է մարզային, այնուհետև նաև հանրապետական փուլերը: Նա ողջունելի համարեց, որ մարզային փուլին մասնակցիներ կան բոլոր տարածաշրջաններից:
Երեխաները մարզի ղեկավարին ասացին, որ օլիմպիադաներն իրենց համար կարևորվում են ոչ միայն գիտելիքների ներկայացման, այլև փորձի ձեռք բերման առումով:
Հաջորդ օրերին օլիմպիադաներ կանցկացվեն նաև հայ գրականություն և ՆԶՊ առարկաներից:
Ինչպես տեղեկացանք, օլիմպիադայի մարզային փուլի մասնակցիների ընդհանուր թիվն այս տարի շուրջ 700 է (նախորդ տարի՝ նույնքան):
Հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 23-ին և կշարունակվի մինչև մայիսի 10-ը, որին մասնակցելու հնարավորություն կունենան մարզային փուլում բարձր արդյունքներ գրանցած դպրոցականները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-06-19 16:33:01