Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 16 դպրոցը նորացված մարզադահլիճ ունի

07.03.2018

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ և պահանջով մարզի հիմնական և միջնակարգ դպրոցները շարունակում են սեփական տնտեսած միջոցների հաշվին, մարզպետարանի հետ համաձայնեցմամբ՝ իրականացնել տարաբնույթ վերանորոգման և կահավորման աշխատանքներ:
Այսօր մարզի ղեկավարը, մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 16 հիմնական դպորցում՝ ծանոթանալու այստեղ իրականացված շինաշխատանքներին:
Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցն, օրինակ, խնայված միջոցներով տանիքի մասնակի նորոգում և մարզդահլիճի վերանորոգում էր իրականացրել:
Մարզդահլիճի մակերեսը կազմում է 290 քառ մետր: Ծրագրի շրջանակներում կատարվել են փայտե հատակների, հանդերձարանների, սանհանգույցների վերանորոգման և կահավորման, մարզիչի սենյակի վերանորոգման, հանդերձարանների տաք ջրամատակարարման ապահովման, մարզդահլիճի ջեռուցման համակարգի կառուցման, օդափոխության համակարգի վերանորոգման, մարզադահլիճի գիպսակարտոնե միջնորմերի քանդման և նոր միջնորմերի կառուցման, ինչպես նաև հարդարման աշխատանքներ: Կատարվել է նաև մարզադահլիճից դուրս 2 սանհանգույցների և դպրոցի տանիքի մասնակի նորոգում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 27 մլն 274 հազ.դրամ, իսկ պայմանագրային արժեքը՝ 23 մլն 640 հազ.դրամ: Շինաշխատանքներն իրականացրել է «Ալեքթերմ» ՍՊԸ-ն: Շրջելով դպրոցում և ծանոթանալով ստեղծված պայմաններին և կատարված աշխատանքներին՝ մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց, ինչպես դպրոցի ողջունելի նախաձեռնության, այնպես էլ՝ աշխատանքների որակի առնչությամբ: Իսկ դպրոցի աշակերտները, որոնցից շատերը նաև տարբեր սպորտային խմբակներում են պարապում, ի ցույց դրեցին իրենց վարպետությունը: Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց դպրոցներում ֆիզիկական պատրաստվածության դասաժամերի պատշաճ կազմակերպումը, որին այսուհետ կնպաստի նաև վերանորոգված մարզադահլիճը և մարզագույքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59