Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրը լի էր անակնկալներով

13.03.2018

 Այս տարի ևս Կանանց միջազգային օրվա նախօրյակը լի էր գեղեցիկ անակնկալներով: Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի նախասրահում: Մարզի ղեկավարի՝ Արթուր Նալբանդյանի կողմից մեծարվեցին և ջերմ շնորհավորանքների արժանացան 32 վաստակաշատ մանկավարժներ և մշակութային, սպորտային գործիչներ մարզի տարածաշրջաններից:
Նրանց իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, իսկ մարզպետը բարեմաղթեց, որ կանայք լինեն միշտ գեղեցիկ ու հմայիչ.
- Ձեր կողքին լինենք, թե՝ հեռվում, մեր մայրը լինեք, թե՝ քույրը, դուստրը, սիրած աղջիկը, թե՝ կինը, դուք մեզ համար թանկ եք ամեն օր ու ամեն պահի: Մենք հպարտանում ենք և երախտագետ ենք Ձեզ,-ասաց նա:
Մարզի ղեկավարը ծաղիկներ, շնորհավորագրեր և դրամական պարգևներ
հանձնեց հարգարժան կանանց՝ նրանց բարեմաղթանքներ հղելով նաև հյուրասիրության սեղանի շուրջ:

• Մարզպետարանի աշխատակազմի կանանց և աղջիկներին ևս մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անակնկալ մատուցվեց: Աշխատանքային օրը նրանք սկսեցին բարձր տրամադրությամբ՝ մարզի ղեկավարի կողմից Կանանց միջազգային օրվա կապակցությամբ արժանանալով նվերների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-14 17:03:41