Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճապոնիայի կառավարությունը Սպիտակում արևային էներգիայի կայան կկառուցի

12.03.2018

 Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 7-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք և Սպիտակ համայնքի բնակիչները`:
Ներկաները հարգեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ սպիտակցիները, կրելով 1988-ի աղետալի երկրաշարժի հետևանքները և վերապրելով երկաշարժի ծանր ու դառը փորձը, յուրովի ընկալեցին ու հասկացան Ճապոնիայի ժողովրդի կորստյան վիշտն ու ցավը: Դ. Կարապետյանն իր հերթին զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին:
Է. Տագուչին, շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:
Այնուհետև հյուրերը այցելեցին Սպիտակի թիվ 8 դպրոց, որտեղ նրանց համար, աշակերտների մասնակցությամբ, միջոցառում էր կազմակերպված:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին անակնկալ ուներ դպրոցի և դպրոցականների համար: Բանն այն է, որ Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային ծրագրով ութսուներեք հազար ԱՄՆ դոլար կտրամադրի, 45 կՎտ հզորությամբ արևային էներգիայի կայան կառուցելու և դպրոցի համար ջեռուցման համակարգ ստեղծելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-07-19 15:43:10