Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ախթալայում բացվեց սոցիալական ձեռնարկություն 29.09.2016
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համագործակցության արդյունքում Ախթալա քաղաքում հիմնադրվել է սոցիալական ձեռնարկություն՝ «Նուռիկ» կենտրոնը: Վերջինիս նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել Ախթալայի և շրջակա համայնքերի տնտեսական զարգացմանը: Այն նաև ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու ու տարածելու նպատակ ունի:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նամակ էր հղել Վրաստանի բարեկամ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեին՝ ջերմորեն շնորհավորելով նրան բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և բարեմաղթել, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նորանշանակ ղեկավարը հաջողությամբ իրականացնի իր առջև դրված խնդիրները: Նամակում մարզի ղեկավարը նաև հույս էր հայտնել, որ երկու մարզերի միջև համագործակցությունը կշարունակվի և առավել խոր արմատներ կձգի՝ նպաստելով 2014թ. հոկտեմբեր ամսին երկու մարզերի միջև կնքված համագործակցության պայմանագրի ամբողջական իրագործմանը:

Դոնորները ծանոթացան Սպիտակում ստեղծված ջերմոցային տնտեսության պայմաններին 26.09.2016
Սպիտակի քաղաքապետարանի և «Սպիտակի ֆերմեր» հկ-ի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքում հիմնվել է ջերմոցային տնտեսություն: Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել են Լոռու մարզպետարանը և մի շարք այլ կառույցներ:

Լեռնապատում տոն էր 23.09.2016
Երկրաշարժի հետևանքները դեռ լիովին չթոթափած Լեռնապատ գյուղի բնակիչները միանգամից երկու կառույցի հանդիսավոր բացման արարողության մասնակիցը եղան: Խորհրդանշական է, որ երկուսն էլ գտնվում են երկրաշարժից փլատակված նախկին դպրոցի ազատված տարածքում, ուր դպրոցի գոյության փաստն «արձանագրվում է» մոտակայքում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին փորագրված դպրոցականների և նրանց ուսուցիչների անուններով: Սեպտեմբերի 22-ին տոնական մթնոլորտ էր Լեռնապատում: Գյուղի հարյուրավոր բնակիչներ, բազմաթիվ հյուրեր եկել էին մասնակցելու համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հրավիրյալների թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, շրջակա համայնքների ղեկավարներ:

ՀՀ Անկախություն-25. տոնական հանդիսություններ Վանաձորում 22.09.2016
ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ միջոցառումները Լոռու մարզում մեկնարկել էին դեռևս տարեսկզբին: Սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում, ու մասնավորապես մարզկենտրոն Վանաձորում, կազմակերպված գլխավոր միջոցառումները, շնորհիվ մարզային ու քաղաքային իշխանությունների, անցկացվեցին առանձնակի հանդիսավորությամբ: Առավոտյան Վանաձորի Հայքի հրապարակից ավտոբուսները շարժվեցին Արցախյան հերոսամարտի հուշահամալիր, ուր ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, երկրապահ-կամավորականների, ուժային կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ ու բազմաթիվ վանաձորցիներ ծաղիկներ խոնարհեցին ու ծաղկեպսակներ դրեցին հայոց անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին: Այստեղ տերունական աղոթք հնչեցրեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ հերոսների հոգիներին մաղթելով խաղաղություն:

Հիմնանորգված բուժհաստատություններ Շենավանում և Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում 20.09.2016
Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ավարտին հասցրեց հերթական բարեգործական ծրագրերը Լոռու մարզում: Այս անգամ հիմնադրամը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ ստանձնել էր Սպիտակի բժշկական կենտրոնի կազմում գործող Շենավանի բուժակ-մանկաբարձական կետի հիմնանորոգման պարտավորությունը: Շուրջ 2,4 մլն դրամ ներդրմամբ այն ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ Սպիտակի բժշկական կենտրոնի կողմից կատարված շուրջ 1 մլն դրամ ներդրմամբ հագեցվել անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով: