Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.06.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

 Մինչ օրակարգային հիմնական հարցերին անցնելը մարզի ղեկավարը մի շարք հանձնարարականններ տվեց առաջիկայում ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարվելիք այցի հետ կապված, ինչպես նաև՝ մինչև սեպտեմբեր մարզի ևս 5-6 դպրոցներում «Սմարթ» դասասենյակների վերանորոգման և կահավորման վերաբերյալ:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին և կազմակերպված աշխատանքային քննարկումների արդյունքներին:

Համայնքներում հարկերի հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նրա տեղեկացմամբ, կիսամյակային տվյալներով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերով մարզը սահամանված պլանից ետ է 151 մլն 675 հազար դրամով, հողի հարկի ցուցանիշերով՝ 56 մլն 445 հազար և գույքահարկի ՝ 39 մլն դրամով: Մարզի ղեկավարը  փոխմարզպետներին հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել հավաքագրումների բացը լրացնելու ուղղությամբ:

«Ազգ-բանակ» միջոցառումների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Նա տեղեկացրեց, որ վարչության աշխատակիցները հանդիպումներ են ունենում մարզի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտների ծնողների հետ և բացատրական աշխատանքներ տանում: Արդյունքում՝ 16 ծնող ցանկություն է հայտնել, որ իր երեխան 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակի ռազմական ուսումնարանում: Գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Վարչության պետը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման 2017 թ. ծրագիրը՝ նշելով, որ ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն նաև Լոռու մարզի 415 դպրոցականներ:  

«Մաքուր Հայասատան» ծրագրի ընթացքին անդրադառնալով՝ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը տեղեկացրեց, որ մարզի 348 աղբավայրերից 340-ը փակված և տեղափոխված են, մինչդեռ, ըստ բաժնի ուսումնասիրությունների, փակման ենթակա են ևս 3-ը, թեև դրա հետ կապված ֆինանսական և տեխնիկական դժվարություններ են ծագել:

Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմա­կերպելու և աղբահանության ծառայություններն ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ մարզպետի հանձնարարությամբ քննարկում է կազմակերպվել, և գրություն է ուղարկվել ՀՀ վարչապետին՝ 5 աղբատար մեքենայի և շուրջ 20 մլն դրամի աջակցության խնդրանքով,-նշեց Ա. Օհանյանը՝ տեղեկացնելով նաև, որ ներկայում աշխատանքներ են տարվում համայնքների հետ՝ աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Վերջինիս հետ կապված մարզի ղեկավարը մի շարք հանձնարարականներ ևս տվեց:

Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2500 տոննա ազոտական պարարտանյութի հայտ է ներկայացվել, որից արդեն ստացվել է 2200-ը: Դիզվառելիքը, ըստ ներկայացված հայտերի, առաջիկայում ևս կստացվի:

Քննարկվեցին նաև առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումների և աշխատանքային այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09