Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարի նորամուտ թիվ 7 կրթօջախ

16.06.2017

 2017թ. հունիսի 16-ը, որպես հիշարժան օր, ընդմիշտ կմնա Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասի տարեգրությունում: Այդ օրը մեծ հանդիսավորությամբ, տոնական միջոցառումներով կատարվեց թաղամասի բնակչության, դպրոցականների ու մանկավարժների վաղեմի երազանքը. տեղի ունեցավ թիվ 7 դպրոցի հիմնարկեքը: 1988-ի աղետալի երկրաշարժից ի վեր թաղամասի գործող միակ կրթօջախը ավելի քան 28 տարի գոյատևել է հարմարեցված պայմաններում, երեխաների լիարժեք կրթության ու դաստիարակության համար անլիարժեք պայմաններում:
Նոր դպրոցի կառուցման անհրաժեշտությունը տարիներ շարունակ եղել է մարզային ու հանրապետական իշխանությունների ուշադրության շրջանակներում և վերջապես լուծում գտավ շնորհիվ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, որը Եվրասիական Բանկի վարկավորմամբ շուրջ 800 մլն դրամ ներդրում նպատակաուղղեց դպրոցի կառուցմանը:
Շինարարության գլխավոր կապալառուն՝ «Արփա-Սևան» ՓԲԸ-ն, որ այս տարվա ապրիլից էր ձեռնարկել հողային աշխատանքները, հունիսի 16-ին կատարեց կառույցի հիմնարկեքի արարողությունը: Հանդիսավոր իրադարձությանը մասնակից էին դարձել թաղամասի հարյուրավոր բնակիչներ, 7-րդ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ:
Ողջույնի խոսքում դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վազգեն Բադալյանը մանկավարժական կոլեկտիվի անունից իրենց երախտագիտությունն արտահայտեցին հանրապետական ու մարզային իշխանություններին իրենց վաղեմի երազանքը ի կատար ածելու համար:
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը կրթօջախի մանկավարժներին, նրանց սաներին, նաև թաղամասի ազգաբնակչությանը Լոռու մարզպետի անունից և իր կողմից ջերմորեն շնորհավորեց այդ նշանակալի իրադարձության առիթով, շինարարներին մաղթելով արգասավոր և որակյալ աշխատանք:
Ապա դպրոցի տնօրենը առաջին դասարանի սանի հետ և Լոռու փոխմարզպետը, ներկաների ծափահարությունների ներքո, կառույցի հիմքում տեղադրեցին ավանդական հուշապարկուճը:
Կառույցի շինարարական աշխատանքների պատասխանատու Սուրեն Սայանը տեղեկացրեց, որ նախագծի համաձայն ուսումնական երկու մասնաշեքերով, անհրաժեշտ լաբորատորիաներով, մարզադահլիճով ու բաց մարզահրապարակով հագեցված դպրոցը շահագործման կհանձնվի 2019 թվականի մարտին: Առանձնակի նշվեց, որ կառույցը ապահովված կլինի աննախադեպ բարձր սեյսմակայունությամբ:
Հանդիսավոր հիմնարկեքի արարողության մասնակիցներին իրենց գեղարվեստական կատարումներով լավ տրամադրություն հաղորդեցին Վանաձորի թիվ 3 մշակույթի տան սաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14