Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սերտ համագործակցության ապահովում ընտանիք-համայնք-սոցիալական ծառայություն-կրթական-առողջապահական հիմնարկներ օղակի միջև

16.06.2017

Հունիսի 15-ին Գուգարքի տարածաշրջանի համայնքների և հունիսի 16-ին Վանաձորի  քաղաքապետարանի պատասխանատուների, Վանաձորի սոցիալական ծառայության ներկայացուցիչների, պրոբացիոն ծառայության, ոստիկանության աշխատակիցների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց քննարկում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ  իրականացվող երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափման  ծրագրի վերաբերյալ: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից որդեգրված 2013-2019թ.թ. երեխաների իրավունքների պաշտպանության և սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքին՝  Ն. Սարգսյանը կարևորեց գործընթացի կարևորութունը և պատասխանատվությունը: Նա առանձնացրեց դրանցից հատկապես երկուսը՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների  վերակազմակերպումը:

-Հստակ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. որևէ հաստատություն չի փակվում, դրանք պարզապաես վերակազմակերպվում են,-նշեց Ն. Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ գործընթացը սկսվում է հատուկ դպրոցներից և սոցիալական ծառայությունների աշխատակիցներին՝ այսուհետ՝ դեպք վարողներին հատուկ դպրոցներում սովորող երեխաների կարիքների գանհատաման համար՝ 45 օր ժամանակ է տրված:

-Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն հոգեբանամանակավարժական  գնահատման կենտրոնների, իսկ 2017թ. սեպտեմբերից, ինչպես գիտեք, Լոռու մարզի բոլոր դպրոցներն անցնում են ներառական համընդհանուր կրթության,-ասաց նա:

Աշխատակազմի ղեկավարը հստակեցրեց. սոցիալական դեպք վարողները երեխաների կարիքների գնահատումից զատ, դառնալու են նրանց մշտական  ուղեկիցները.

-Սերտ համագործակցություն պետք է ապահովենք ընտանիք-համայնք-սոցիալական ծառայություն- կրթական- առողջապահական հիմնարկներ օղակի միջև, որպեսզի կարողանանք պատվով իրականացնել այս դժվարին ու  անչափ պատասխանատու գործընթացը,-ասաց Ն. Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև անհատական դեպքեր, տրվեցին պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29