Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կլոր սեղան քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան

Կլոր սեղան քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան 05.12.2016

Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորու¬թյուններ» ՀԿ-ի գրասենյակում, ՄԱԿ-ի կողմից հռչակված Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 3-ին, հրավիրվել էր կլոր սեղան՝ թեմատիկ քննարկում: Բանախոսներն էին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորու¬թյուններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը:

Կայացավ EaPTC ծրագրի Հայաստան - Վրաստան Համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի 4-րդ պաշտոնական հանդիպումը

Կայացավ EaPTC ծրագրի Հայաստան - Վրաստան Համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի 4-րդ պաշտոնական հանդիպումը 02.12.2016

2016 թ նոյեմբերի 25-ին Վրաստանի հանրապետության Ռուստավի քաղաքում տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EaPTC ծրագրի Հայաստան-Վրաստան Համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի 4-րդ պաշտոնական հանդիպումը, որտեղ մասնակից կողմերը հանդես եկան դրամաշնորհային ծրագրերի իրականացման իրենց ձեռքբերումների մասին զեկույցներով: Հանդիպման ընթացքում ղեկավարման մարմինը / GIZ-ը անդրադառձավ ՏՀ Հայաստան-Վրաստան ծրագրի կարգավիճակին եւ երկրորդ ծրագրի իրականացման նրբություններին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը 10 տարեկան է 01.12.2016

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնվեց ՀՀ անկախության 25 և մասնաճյուղի հիմնադրման 10-ամյա հոբելյանները, որին մասնակցություն ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր , ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանի գլխավորած մայր բուհի պատվիրակությունը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, բարեկամ բուհերի ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ:

Մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում կստեղծվեն «Սմարթ» դասասենյակներ

Մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում կստեղծվեն «Սմարթ» դասասենյակներ 29.11.2016

Այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ Վանաձորի դպրոցների տնօերնների և «Ինֆորմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների հետ՝ մի շարք կարևոր խնդիրների քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Պողոսյանը:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ Քարտուղարություն

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ Քարտուղարություն 28.11.2016

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից  իրականացվող ծրագրերը Լոռու մարզում առավել կակտիվանան

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը Լոռու մարզում առավել կակտիվանան 25.11.2016

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը Լոռու մարզում առավել կակտիվանան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35