Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կգույքագրվեն միջպետական ճանապարհներից մինչև 70 մետր և հանրապետական ճանապարհներից մինրչև 50 մետր շառավղով կառուցված օբյեկտները

28.07.2017

 ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ին, թիվ 2404-Ն որոշմամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ: Սույն որոշմամբ նշված գոտիների ընդլայնական չափերը սահմանվում են բնակավայրերից դուրս տարածքներում միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի առանցքից 70 մետր, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի առանցքից՝ 50 մետր, եթե, իհարկե, դրանք չեն ընդմիջվում բնական սահմանափակումներով: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, սակայն, այս որոշումը նախորդ տարիների ընթացքում՝ որպես կանոն, շրջանցվել է: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը ներկայում գույքագրում է իրականացնում՝ պարզելու, թե միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին սահմանված նորմերի որքան խախտումներ կան:
Այդ նպատակով հուլիսի 27-ին հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ Սոնյա Մաթևոսյանը, քաղաքաշինության պետական տեսչության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի բաժնի պետ Կարապետ Նավասարդյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Քաջիկ Քաբաբյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարներ: Քննարկումը վարում էր Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Ներկայացնելով ՀՀ կառավարության որոշումը՝ համայնքների ղեկավարներին առաջարկվեց տրամադրված հարցաթերթիկները լրացնելու մրջոցով հստակ նշել միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի առանցքից 70 մետր, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի առանցքից՝ 50 մետր շառավղով կառուցված օբյեկտները, նրանց նկարագիրը: Հանձնաժողովը նախնական քննարկումից հետո խնդիրը կներկայացնի ՀՀ վարչապետին: Ներկաները վստահեցրեցին, որ յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ անհատական մոտեցում կցուցաբերվի:
Ինչ վերաբերում է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին, ապա նշվեց, որ պետք է ձեռնպահ մնալ ճանապարհի հարակից տարածքներում հողահատկացումներ կատարելուց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29