Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին

31.07.2017

 Այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ եղավ մարզկենտրոնի շինհրապարակներում՝ ծանոթանալով պետական միջոցներով իրականացվող մարզերի համաչափ զարգացմանը միտված 6-րդ հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների ընթացքին:
Այս տարի հրատապ ծրագրով մարզին հատկացվել է 347096.4 հազար դրամ՝ 25 ծրագրի իրականցման նպատակով: Այդ թվում՝ Վանաձորում նախատեսվում է իրականացնել 8 ծրագիր (ընդհանուր արժողությունը՝ 106.2019.052 հազար դրամ)՝ Վանաձորի Տարոն 3, ՔՇՀ-7, թիվ 50 բազմաբնակարան շենքի, Թումանյան փողոց, թիվ 4 բազմաբնակարան շենքի, Իսհակայան փողոց, թիվ 11 բազմաբնակարան շենքի, Չուխաջյան փողոց, թիվ 29 բազմաբնակարան շենքի տանիքների վերանորոգում, Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոց տանող փողոցի վերանորոգում, համայնքի փողոցների վերանորոգում, 9-րդ դպրոցին հարակից կամրջի վերանորոգում, «Մոր և մանական զբոսայգու» վերանորոգում:
Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզի ղեկավարը շինկազմակերպություններից պահանջեց դրանք իրականացնել խիստ որակով և ավարատել ժամկետների մեջ:
Մարզպետը եղավ նաև Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ բարերար Գագիկ Սարուխանյանի հովանավորությամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ շուրջ 10 մլն դրամի շրջանակներում: Շինաշխատանքներն իրականացնում է «ԱնդեասյանՇին» ՍՊԸ-ն: Բարենորոգման է ենթարկվել դպրոցի շենքի արտաքին տեսքը, փոխվել են պատուհանները, վերանորոգվել է միջանցքը և փոխվել ջրագծի ներքին ցանցը: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ա.Նալբանդյանն իր երախտագիտությունը փոխանցեց բարերարին և գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների որակից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53