Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին 07.12.2016

Այսօր մեր ժողովուրդը հիշատակի տուրք մատուցեց 1988 թ. արհավիրքի զոհերին: Լոռու մարզի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի: Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում հոգեհանգստյան աղոթք հնչեցվեց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, որից հետո երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից:

Մարզի ղեկավարն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարզի ղեկավարն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 06.12.2016

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Գոնզալո Ուրրիոլաբեիտային: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

«Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոն 06.12.2016

ՀՀ Լոռու մարզում գործող կրթօջախներում կազմակերպվել է փառատոնի նախնական փուլը, որին մասնակցել է շուրջ 580 դպրոցական 11-14, 15-17 տարիքային խմբերից: Լոռու մարզային եզրափակիչ փուլն անց է կացվել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ ժյուրիի կողմից երկու տարիքային խմբերից ընտրվել է 7 մասնակից: Վերջիններս մասնակցել են Երևանում անցկացվող հանրապետական փուլին՝ արժանանալով մրցանակների և հուշանվերների: Լոռեցի երեխաները հանրապետական փուլին ունեցել են փայլուն մասնակցություն:

«Երգը բարեկամության կամուրջ» 06.12.2016

Երգը բարեկամության կամուրջ» հանրապետական մրցույթ-փառատոնի նախնակական փուլին մասնակցել է շուրջ 255 դպրոցական, Լոռու մարզային փուլ են անցել թվով 56-ը: Մարզային փուլում հաղթող հինգ կատարողներ մասնակցել են հանրապետական փուլին՝ արժանանալով խրախուսական և մրցանակային տեղերի:

Փոխըմբռնման հուշագիր՝ Լոռու մարզպետարանի, Հայկական կարմիր խաչի և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ Լոռու մարզպետարանի, Հայկական կարմիր խաչի և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների միջև 05.12.2016

Լոռու մարզպետարանի, Հայկական կարմիր խաչի (ՀԿԽԸ) և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների (ՇԿԽԸ) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ սոցիալ-առողջապահական ծրագրերի ոլորտներում համագործակցելու նպատակով: Այդ առաքելությունն իրականացրեցին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ՇԿԽԸ Եվրոպայի և Ասիական երկրների միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Յուրկ Ֆռայը:

Մարզի ղեկավարն ընդունեց ՊԱԿԱ-ից ժամանած պատվիրակությանը 05.12.2016

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի խորհրդի պատգամավոր, Ապակենտրոնացված համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, Նիս քաղաքի փոխքաղաքապետ Անիես Ռամպալին, ՊԱԿԱ ռեգիոնի ադմինիստրացիայի ապակենտրոնացված համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ժան–Իվ Աստրյուկին և դեպարտամենտի գլխավոր մասնագետ, ծրագրերի ղեկավար Ադելին Աունիին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35