Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը

03.08.2017

 Օգոստոսի 2-ին ՀՀ Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ:
Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը թվային վերլուծություն ներկայացրեց մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ: Իրազեկեց նաև Անկախ պետություն¬ների համագործակցության երկրների արտադրության լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների ձեռքբերման համար հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքների կարգի մասին:
Հատուկ դպրոցների վերակազմակերպման, դպրոցներում ներառական կրթության անցնելու և առկա խնդիրների մասին խոսեց աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա շեշտեց, որ դպրոցներում հատուկ մանկավարժների բացակայությունը ամենամեծ խնդիրներից է: Լուրջ արդյունքներ ունենալու համար, աշխատակազմի ղեկավարը կոչ արեց հանձնաժողովի անդամներին և հասարակական կազմակերպություններին սերտ համագործակցել միմյանց հետ։
Նիստի ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ի Անկախ կյանքի կենտրոնի տնօրեն Նունե Պեպանյանը և էրգոթերապիստ Մերի Ավետիսյանը մանրամասն ներկայացրեցին «Հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման» մեթոդական ուղեցույցը և ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) կիրառությունը:
- ՖՄԴ-ն շեշտը դնում է անհատի ուժեղ կողմերի վրա՝ նպաստելով նրա առավել ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում: Մենք հրատարակել ենք 4 ուղեցույց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար, որպեսզի նրանք ճիշտ և անվտանգ կազմակերպեն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը,- նշեց Նունե Պեպանյանը:
Մոտ ապագայում տեղի կունենա «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կարի արտադրամասի բացումը. այս մասին հայտնեց կազմակերպության նախագահ, հանձնաժողովի անդամ Անուշ Ասլանյանը։ Սոցիալական ձեռնարկությունը կզբաղվի մանկական գոգնոցների, մանկական անկողնային պարագաների, դեկորատիվ բարձերի, ավանդական հայկական տիկնիկների արտադրությամբ.
- Ներկայումս դասավանդողներն աշխատանքներ են տանում 5 հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Նախատեսում էինք, որ ուսուցման փուլից հետո նրանցից լավագույն 3-ը պետք է ընդունվեին աշխատանքի, սակայն այժմ մտածում ենք բոլորին աշխատանքի ընդունելու մասին:
ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացված «Լավագույն մազական ընտանիք» մրցույթի արդյունքներին անդրադարձավ կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը: Այս տարի ևս, ինչպես նախորդած տարիներին, հանրապետական մրցույթում Լոռու մարզը ներկայացնող սպիտակցի Ստաս Նազարյանի ընտանիքը զբաղերել է առաջին հորիզոնականը: Վերջում առաջատար մասնագետը նշեց նաև, որ ս.թ. օգոստոսը 27-ից 30-ը անցկացվելու է «Լավագույն հաշմանդամ մարզիկ» հանրապետական մրցույթը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36