Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կհամախմբվեն բոլոր այն մասնագետներն, ամայնքների զարգացման գործումովքեր կկարողանան իրենց ներդրումն ունենալ հ

07.08.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ օգոստոսի 7-ին անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Նախորդ շաբաթ կատարված աշխատանքների, կազմակերպված միջոցառումների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Հուլիսի 29-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի արդյունքները ներկայացրեց մարզպետի տեղակալ, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թադևոսյանը: Նա տեղեկացրեց, որ շաբաթօրյակին մասնակցել է մարզի շուրջ 250 կազմակերպություն՝ 13.000 մարդ, մաքրվել է 120 աղբի տեղամաս, աշխատանքներում ներգրավված է եղել 125 տեխնիկա: Նա ընդգծեց, որ կատարված աշխատանքներն օպերատիվ կերպով լուսաբանվել են: Մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց, բոլոր այն համայնքներին, կազմակերպություններին, անհատներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթօրյակի աշխատանքներին և այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորն լուսաբանել են միջոցառումը:
ՀՀ վարչապետի մոտ 2017 թ. հունիսի 30-ին կայացած խորհրդակցության արձանագրության 6-րդ կետի կատարողականին անդրադարձավ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու ունեցող մարզի գյուղական համայնքներում հանգամանորեն գույքագրում է կատարվել և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանը:
Հարկերի հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեժանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այն համայնքները, որտեղ խոշորացման ծրագիր է իրականացվելու, հավաքագրումները թերի են կատարվում: Մարզի ղեկավարն իր դժգոհությունն արտահայտեց այդ առիթով՝ փոխմարզպետներին և պատասխանատու վարչություններին խստիվ հանձնարարելով հետևողական աշխատանքներ իրականացնել:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը հանձնարարեց նաև 20-օրյա ժամկետում ամփոփ տեղեկատվություն կազմել վերջին մեկ տարվա ընթացքում մարզի համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ, վերլուծություններ կատարել համայնքների զարգացման պոտենցյալ հնարավորությունների մասին՝ համախմբելով այն բոլոր մասնագետներին, ովքեր կարող են իրենց լուման ներդնել համայնքների զարգացման գործում:
Քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքային այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36