Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել 24.12.2024

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Լոռու մարզպետն ընդգծել է տրված բոլոր հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը:

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները 24.12.2024

Դեկտեմբերի 24-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն 20.12.2024

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել:

Շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ

Շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ 20.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Մարզպետի օգնական, ՀՀ ՏԿԵ նախարարին կից՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ՝ պետական աջակցության տարբեր ծրագրերի իրազեկման նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձորի համայնքապետարանի, ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ։

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն մարզային ենթակայության դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ 20.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 20-ին Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզային ենթակայության դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև մարզպետի խորհրդական Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորել է դպրոցներում կրթական գործընթացի պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանն ուղղված հետևողական ջանքերը: Նա ընդգծել է աշակերտների շրջանում բարձրագույն արժեքների՝ պետության, ընտանիքի, կրթության, մշակույթի նկատմամբ սեր, հոգատարություն ու նվիրվածություն սերմանելու կարևորությունը և ջանքերի կրկնապատկումը:

Փոխմարզպետ Գոռ Ասրյանը աշխատանքային այցով Տաշիր համայնքում էր

Փոխմարզպետ Գոռ Ասրյանը աշխատանքային այցով Տաշիր համայնքում էր 20.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը աշխատանքային այց է կատարել Տաշիր համայնք։ Մարզպետի տեղակալը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի հետ։ Մարզպետի օգնական Հայկ Հակոբյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի և ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաների, Տաշիր ԲԿ-ի տնօրեն Վահե Անախասյանի մասնակցությամբ քննարկվել են համայնքի առաջնային խնդիրները և դրանց լուծումները, ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 17:55:14