Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հյուրերն էին ալավերդցի ուսանողները 09.02.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով երեկ ճանաչողական այցելությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) հյուրընկալվեցին Ալավերդու միացյալ ուսխորհրդի և «Նոր Ալավերդի» ՀԿ անդամները: Նրանց ուղեկցում էր Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Արտագնա խորհրդակցություն և քաղաքացիների ընդունելություն Թումանյանի տարածաշրջանում 09.02.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այս տարվա առաջին արտագնա խորհրդակցությունն անցկացրեց Ալավերդի քաղաքում՝ Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին 06.02.2017
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

Մարզպետը հանդիպեց Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ 03.02.2017
Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հրավերով մարզպետ Արթուր Նալբնադյանն այցելեց դպրոց` մարզի զարգացմանը միտված 2017թ. անելիքները ներկայացնելու և նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով:

Հերթական հեռավար դասը Լոռու մարզի դպրոցների մասնակցությամբ 02.02.2017
Օրերս Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ հերթական հեռավար դասն անցկացվեց Տաշիրի տարածաշրջանի Արծնի համայնքի միջնակարգ դպրոցի հետ՝ հինգերորդ դասարանցիների մասնակցությամբ: Դասն անցկացվեց աշխարհագրություն առարկայից՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշխարհագրություն առարկայի ուսուցչուհի Նարինե Գալստյանի ղեկավարությամբ:

Նվիրված փառապանծ տարելիցներին 02.02.2017
Լրացավ ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպության փառապանծ գործունեության 90-ամյակը: Խորհրդային տարիներին և այնուհետև՝ հայոց անկախության տարիներին այն,հիրավի, դարձավ ռազմահայրենասիրական դաստիարակության դարբնոց, հայրենիքին ծառայելու մեկնող պատանիների ու երիտասարդների մարտական պատրաստականության առաջին դասերի նախաձեռնող: