Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրություն, իրազեկման միամսյակը մեկնարկել է
15.11.2017
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2017թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, համերգներ և այլն, իսկ գրական լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Լիարժեք կյանք» պարբերականի էջերում:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց հրավիրում ենք միամսյակին մասնակցության և աջակցության:
Միամսյակի ընթացքում աչքի ընկածներ հասարակական կազմակերպություն¬ները կխրախուսվեն:
Առավել մանրամասն տեղեկությունների համար ՀԿ-ները կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետա¬րանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (դիմել՝ հեռ. /0322/ 2-33-99, թիվ 301 և 304 սենյակներ):
Լոռու մարզպետարան