Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Գենդերային հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

17.11.2017

 Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Գենդերային հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Տիգրան Բադոյանը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ նա, ողջունելով հանձնաժողովի անդամներին և հյուրերին, կարևորեց հանձնաժողովի նիստերի պարբերաբար գումարումը՝ առկա խնդիրների քննարկման և ոլորտում իրականացված ծրագրերի քննարկման նպատակով:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում փոփոխություններ անել, քանի որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հանձնաժողովի անդամներից մի քանիսը տևական ժամանակ է՝ չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին: Նշվեց, որ առաջիկայում կքննարկվի նոր թեկնածուների առաջադրման հարցը և կներկայացվի հանձնաժովի ուշադրությանը:
Ն. Սարգսյանն իր խոսքում կարևորեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը:
Քննարկվեցին ՏԻՄ համակարգում կանանց ներգրավվածության խնդրին առնչվող հարցեր, կարևորվեց կանանց շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ կազմակերպությունը պարբերաբար լիդերության դասընթացներ է կազմակերպում ՏԻՄ համակարգում ընդգրկված կանանց համար, և առաջիկայում ևս նմանատիպ դասընթաց նախատեսվում է: Ողջունելով նախաձեռնությունը՝ Տ. Բադոյանն առաջարկեց կազմել մարզի լիդեր կանանց ցանկ, ովքեր կարող են ներգրավվել մասսայական միջոցառումներում: Ի լրումն՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Քոչարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզի խոշորացված 10 համայնքում ընտրվել է 12 կին ավագանի, որոնցից Ալավերդի համայնքում՝ 3, Տաշիրում՝ 2, Մեծավանում՝ 2, Սարչապետում՝ 1, Գյուլագարակումում՝ 1, Լոռի Բերդում՝ 2, Շնողում՝ 1 կին: Ներկայում մարզի 56 համայնքում կա 432 կին ավագանի:
Վանաձորի «Օրրան» ԲՀԿ ղեկավար Մարիամ Մանուչարյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը «Երիտասարդական ալիք» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Լոռու և Շիրակի մարզի 10 գյուղական համայնքում իրականացնում է «Առաջընթաց փոքր քայլերով» ծրագիրը՝ ուղղված հասարակության շրջանում կանանց դերակատարության բարձրացմանը: Տ. Բադոյանն առաջարկեց այսուհետ հանձնաժողովի նիստերին հրավիրել բոլոր այն կազմակերպություններին, որոնք կանանց և տղամարդկանց իրավահավասարության բնագավառում ծրագրեր են իրականացնում:
Նիստի ավարտին տեղեկատվություն տրամադրվեց նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 10-ը անցկացվելիք կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային քարոզարշավի վերաբերյալ:


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53