Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 17.01.2017
Հունվարի 18-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ կառավարության մի խումբ անդամների աշխատանքային այցը Լոռու մարզ: Դրան էր նվիրված մարզպետ Արթուր Նալբանդյանի հունվարի 16-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության օրակարգային առաջին հարցը:
Մեկնարկել են Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները. 17.01.2017
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի ու թափանցիկ դարձնելու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ այս տարի ևս մարզպետարանի վարչություններն ու բաժինները հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով:

Քննարկվել են Վանաձորում ներդրումային հնարավորությունները 16.01.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում:
Համայնքների ցանկացած խնդիր պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում 12.01.2017
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց գործակարգավարական խորհրդակցույթուն՝ փոխմարզպետների, կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Օրակարգի միակ հարցը մարզի՝ հիմնականում գյուղական համայնքների, դպրոցների, առողջապահական հիմնարկների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանումն էր: Մարզի ղեկավարը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվեց.
Աշխատանքային խորհրդակցություն 10.01.2017
Հունվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետ Արթուր Նալբանդյանը 10.01.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր Ստեփանավան քաղաքում փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և մի խումբ այլ պաշտոնյաների հետ ներկա գտնվեց նորակոչիկների՝ Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Հանիսությունը տեղի ունեցավ Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում: Քաղաքի մշակույթի պալատի տարբեր խմբակներ ու անհատ կատարողներ իրենց ելույթներով ոգեշնչեցին հայրենիքի պաշտպաններին: