Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը

27.12.2017

Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Այս անգամ նիստը կազմակերպվել էր այլ ձևաչափով՝ նպատակ ունենալով տոնական և ոչ պաշտոնական տրամադրություն հաղորդել միջոցառմանը: Եկեղեցու դահլիճում կազմակերպվել էր հաշմանդամություն ունեցող Հրայր Ղուլինյանի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, ինչպես նաև մարզկենտրոնի հասարակական կազմակերպությունների շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Օրհնության խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որից հետո հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում առավել հետևողականություն ցուցաբերած կազմակերպություններին և անձանց: Նրանք պարգևատրվեցին ըստ առանձին անվանակարգերի. «Կրթության և գիտության բնագավառում հավասար հնարավորություններ ստեղծելու գործում ներդրած ջանքերի համար» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցին, «Զբաղվածության բնագավառում հավասար հնարավորությունների ստեղծման գործում ներդրած ջանքերի համար» անվանակարգում՝ մրցանակը շնորհվեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հկ նախագահ Անուշ Ասլանյանին, «Մշակույթի բնագավառում հավասար հնարավորությունների ստեղծման գործում ներդրած ջանքերի համար» անվանակարգում՝ «Օրրան» կազմակերպության Վանաձորի «Գրիգորյան կենտրոնի» մանկավարժ Գայանե Մանուչարյանին, «Սպորտի բնագավառում հավասար հնարավորությունների ստեղծման գործում ներդրած ջանքերի համար» անվանակարգում՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, ըմբշամարտիկ Սենիկ Սերոբյանին, «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրած ջանքերի համար» անվանակարգում՝ «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպությանը (նախագահ՝ Նարինե Ղազարյան, «Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում ներդրած ջանքերի համար» անվանակարգում՝ «Սպիտակ բազե» հկ նախագահ Մարինե Ասատրյանին: Շնորհակալագիր հանձնվեց լուսանկարիչ Հրայր Ղուլյանին՝ լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-16 17:56:44