Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալական նամակ՝ Լոռու մարզպետին

25.12.2017

 Օրեր առաջ Լոռու մարզպետարան՝ մարզպետ Արթուր Նալբանդյանին էր հասցեագրվել շնորհակալական մի նամակ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Հարգելի պարոն Նալբանդյան, հայտնում եմ, որ տղաս՝ Տիգրան Սարգսյանը, հոկտեմբերի 16 ԼՂՀ Մատաղիսի N զորամասի Թալիշի տեղամասում ծառայության ընթացքում բարձր լարման հոսանքից հոսանքահարվել էր և կորցրել ձախ ձեռքի երեք մատը։ Ներկայում նա բուժում է ստանում Երևանի հոսպիտալում։ Օրեր առաջ Ձեր հանձնարարությամբ նրան տեսակցության էր եկել Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ պարոն Սպարտակ Ղուբաթյանը։ Բուժում ստացող զինվորները և բժիշկները զարմացած էին, որ մարզի ղեկավարը նման հետևողականություն և հոգատարություն է ցուցաբերում մեր զինվորների նկատմամբ ։ Հասկացել էին, որ այցը ամենևին էլ գումար հանձնելը չէ,այլ բարոյական սատարումը, հասկացել էին,որ անձամբ Ձեր և ձեր ղեկավարության ներքո գտնվող ողջ անձնակազմը լավ է գիտակցում,որ եթե երկիրը զինվորի պաշտպանության կարիքն ունի, ապա, բնականաբար, զինվորներն էլ՝ երկրի և ժողովրդի պաշտպանության կարիքն ունեն։ Ուզում եմ, որ Ձեր տեսակի գոյությունն իրապես շատ լինի Հայաստանում, ինչու ոչ՝ նաև աշխարհում, դրանից մարդկությունը միայն կշահի։ Հաստատ համոզված եմ,որ այս կարևոր արժեքները դիմանալու են ժամանակի ծանր քննությանը։ Շնորհակալ եմ ձեզանից, որ, լինելով Հայաստանի ամենամեծ մարզի ղեկավարը, ժամանակ եք գտնում մտածելու վիրավորված զինվորների ու նրանց ընտանիքների մասին։ Բարին ընդ Ձեզ։
Հարգանքներով՝ զինվորի հայր՝ Բաբկեն Սարգսյան»։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27