Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը կատարեց փոքրիկ Միլենայի՝ մեծ տիկնիկ ունենալու երազանքը

27.12.2017

 Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելել էր Աքորի՝ իր զորակցությունը հայտնելու քաջաբար նահատակված ժամկետային զինծառայող Գևորգ Գևորգյանի ծնողներին, խոստացել էր նոր ուսումնական տարվա առաջին զանգի արարողությանը անձամբ դպրոց ուղեկցել Գևորգի փոքրիկ քրոջը՝ առաջին դասարանցի Միլենային: Մարզի ղեկավարն իհարկե խոստումը կատարեց, ու այդուհետ փոքրիկ Միլենան Ա. Նալբանդյանի հոգածության ներքո է: Մարզպետը փորձում է կատարել երեխայի բոլոր ցանկությունները, սակայն միայն մեկ պայմանով, որ աղջնակը դպրոցում լավ սովորի: Այս Ամանորը ևս բացառություն չէ և այսօր Աքորի այցելած Լոռու մարզպետի օգնական Տիգրան Էվինյանը և մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը մարզի ղեկավարի կողմից քաղցրավենիք ու նվերներ էին տարել՝ իհարկե նախապես տեղեկանալով Միլենայի՝ մեծ տիկնիկ ունենալու երզանքի մասին:
- Պարոն Նալբանդյանը միշտ կատարում է իմ երազանքները, նախորդ անգամ նա ինձ հեռախոս է նվիրել և շուտ-շուտ զանգում է, որ տեսնի, թե ես ոնց եմ սովորում դասերս, ինչի կարիք ունեմ,-ասում է փոքրիկ Միլենան և խոստանում արդարացնել մարզի ղեկավարի հույսերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27