Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 9-ին մարզպետ Արամ Ղազարյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելել են նաև Շահումյան, Գուգարք և Դարպաս բնակավայրեր, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին, հանդիպում ունեցել բնակիչների հետ, հաղորդակից դարձել նրանց կողմից բարձրացված խնդիրներին: Շահումյան բնակավայրում 2023թ.-ին իրականացվել են 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 179.6 մլն դրամ:
Էկոպարեկային ծառայությունն ունենալու է 7 մարզային ստորաբաժանում 10.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 9-ին հյուրընկալել է Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին: Լոռու մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և գործունեությունը, ինչպես նաև հայտնել իր պատրաստակամությունը համագործակցել շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում։
Ապրիլի 9-ին Վանաձորում իրականացրած աշխատանքային շրջայցի ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պաշտոնյաները նախ ծանոթացել են Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 388.6 մլն դրամ է: Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, ավարտը նախատեսված է 2024թ.-ի վերջին: Մարզպետը այստեղ շինարարներին հանձնարարել է իրականացնել խիճով փոսալցման աշխատանքներ։
Անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը 10.04.2024
Ապրիլի 8-ից 9-ը Վանաձոր համայնքի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին տարածաշրջանային փուլերում հաղթած և 2-րդ տեղեր գրաված հանրակրթական դպրոցների 21 թիմեր: Ըստ տարիքային խմբերի մրցանակակիրներ դարձան.
Խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետ 10.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, աշխատակիցների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:
Ներկայացվել են գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը 10.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության պատասխանատու այլ պաշտոնյաներ Ալավերդու համայնքապետարանում հանդիպում են ունեցել համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցների, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, տարածաշրջանի գյուղատնտեսների, ֆերմերների հետ՝ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական օժանդակությամբ իրականացվող գյուղատնտեսական այլ ծրագրերի ներկայացման, ոլորտին առնչվող հարեցրի քննարկման նպատակով: