Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համապետական երրորդ շաբաթօրյակը՝ հոկտեմբերի 21-ին 19.10.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ից կմեկնարկի համապետական երրորդ շաբաթօրյակը:

Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը 17.10.2017
Վանաձորի զարգացման ծրագրերի քննարկման նպատակով հոկտեմբերի 16-ին Վանաձորում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին պաշտոնատար այրեր, քաղաքի տնտեսվարողները, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 12.10.2017
Հոկտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Քաղաքացիների ընդունելություն 12.10.2017
Հոկտեմբերի 12-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վանաձորի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների ավելի քան երեսուն քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:





