Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 8-ին՝ Համապետական շաբաթօրյակ

23.08.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի ունենալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով ներկայանալու նպատակով սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:

Ավելի մանրամասն պլանի և սխեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ Մաքուր Հայաստան ենթաբաժնից :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-21 17:36:06