Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շուրջ 500 հազար խորանարդ մետր հանվածքը տեղավորելու տարբերակներ կառաջարկվեն

21.08.2018

Մեկնարկել են Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի երկրորդ փուլով նախատեսվող աշխատանքները: Պայմանագրային արժեքը 12,46 մլրդ դրամ է: Վերականգնվող հատվածի ընդհանուր երկարությունը 51,741 կմ է, որը բաղկացած է երեք չափաբաժնց՝ 9.69 կմ, 14.16 և 27.891 կմ երկարությամբ: Կապալառու կազմակերպություններն են՝ «Հորիզոն-95» ՍՊԸ, «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ և «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի իտալական կազմակերպությունը: Ինչպես հայտնի է, Մ6 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային և Ասիական բանկերի ֆինանսավորմամբ, պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Ավարտը նախատեսված է 2020թ. վերջին:
Այսուհանդերձ աշխատանքների մեկնարկի հետ կապված խնդիր է ծագել. ճանապարհաշինության ընթացքում առաջանալիք շուրջ 500 հազար խորանարդ մետր հանվածքը տեղավորելու համար նախագծային աշխատանքներն իրականացրած կառույցների կողմից առաջարկվող տարածքը, ըստ շինարարական կազմակերպությունների, դժվարամատչելի է: Ուստի վերջիններս դիմել են մարզի ղեկավարին՝ ճանապարհամերձ համայնքներում առավել հարմարավետ տարածքների հատկացման հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու խնդրանքով:
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանի, փոխմարզպետներ Արամ Խաչատրյանի, Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, մարզպետարանի այլ պաշտոնաների, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, շինկազմակերպությունների, այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել՝ վերոնշայլ հարցին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով:
Տևական շահագրգիռ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով հնչած կարծիքներն ու խնդրահարույց հարցերը՝ որոշում կայացվեց մեկշաբաթյա ժամկետում առաջարկվող հողատարածքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին: Վերջինիս կողմից քարտեզագրում կիրականացվի և կներկայացվի շահագրգիռ կառույցների քննարկմանը՝ վերջնական եզրակացության հանգելու համար: Շինկազմակերպություններին կոչ արվեց նշված ժամկետում ակտիվորեն աշխատել համայնքների ղեկավարների հետ՝ լուծման արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36