Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բացահայտի՛ր Լոռին» միջոցառումների շարքը մեկնարկեց Լոռու մարզպետարանից

11.09.2018

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության, Լոռու մարզպետարանի, Զբոսաշրջության պետական կոմիտեի և «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ Լոռու մարզում իրականացնում է ծրագրեր՝ «Բացահայտի՛ր Լոռին» վերտառությամբ:
«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, ինչպես նաև ընդլայնել եկամտի ստեղծման հնարավորությունները տեղական համայնքների համար:
Սեպտեմբերի 9-ին միջոցառումների շարքը մեկնարկեց Լոռու մարզի Այցելուների տեղեկատվական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը: Կարևորելով տեղեկատվության դերն ու արդյունավետությունը հատկապես զբոսաշրջության ոլորտում, նա նշեց, որ կառավարության առաջնահերթ ռազմավարությունների շարքում տեղեկատվությանը հատկացվում է լուրջ ուշադրություն և հանրապետության բոլոր մարզերում այդ ուղղությամբ տարվելու է հետևողական աշխատանք:
Կենտրոնների ստեղծման և դրանց հետագա շահագործման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Լոռու մարզպետարանը: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը իր երախտագիտությունը փոխանցեց ծրագրի հովանավորներին: «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում վերջին երկու ամսում իրականացրած համատեղ քայլերի արդյունքում ծնվեցին երկու կենտրոնները: Մարզպետը խոստացավ, որ ծրագրի հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար կարվի առավելագույնը՝ գիտակցելով, որ ոլորտը մարզի զարգացման կարևորագույն առաջնահերթություններից է, որը կարող է նպաստել մարզի տնտեսության, գյուղական համայնքերի, զբոսաշրջության զարգացմանը: Հասկանալի է, որ արդյունքում առավել հաճախ կգովազդվի մեր մարզը, ինչի արդյունքում նորանոր բիզնես ծրագրերով, գաղափարներով ու մոտեցումներով զինված անհատներն իրենց ուշադրությունը կսևեռեն նաև Լոռու մարզին:
Բացման արարողությանը հաջորդեց մարզպետարանի 4-րդ հարկում տեղակայված Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ներկայացումն ու համագործակցության հուշագրի ստորագրումը՝ մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև:
Փամբակում կայացավ նաև «Լոռու հեքիաթի տուն» մշակութային կենտրոնի պաշտոնական բացումը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Փամբակի նորաստեղծ «Սուրբ Կարապետ» ժողովրդական երգի և պարի թատերախումբը, Ալավերդիից հեքիաթասած Արմեն Քառյանը, Լեռնապատի, Լիտվայի «Սելուոնե», Վրաստանի «Գորդա» ժողովրդական խմբերը, ինչպես նաև՝ Իրանի «Մոբարակ» ժողովրդական թատրոնը:
«Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ ղեկավար Հասմիկ Բաղրամյանը առավել ամփոփ ներկայացրեց Հեքիաթի տան ստեղծման պատմությունը, որից հետո բոլոր ներկաները հրավիրվեցին հյուրասիրության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17