Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում սեպտեմբերի 8-ին իրականացված համապետական շաբաթօրյակի աշխատանքների ամփոփ տեղեկություն

11.09.2018

  2018 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր 56 համայնքները:
Աշխատանքներին մասնակցել են համայնքներում գործող բոլոր համայնքային և մարզային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, այդ թվում կրթական և առողջապահական ընկերությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները և բնակչութունը:
Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն 2018թ-ի սեպտեմբերի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակի ժամանակ օգտագործվել է 272 միավոր տեխնիկա և մաքրվել 649 տեղամաս: Նախատեսված 117 աղբանոցների փոխարեն հայտնաբերվել և փակվել է 134 աղբանոց: Շաբաթօրյակին մասնակցել է 463 կազմակերպություն և 14000 մարդ:
ՀՀ Լոռու մարզպետարնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 100-ից ավելի տեղեկատվական գրություն և տեղադվել շաբաթօրյակի ընթացքը լուսաբանող ավելի քան 1200 լուսանկար:
2018թ.-ին նախատեսվել էր փակել գործող 9 աղբավայրերից 2-ը: Առաջին կիսամյակում փակվել է 1 աղբավայր՝ «Ախթալա-6», համապետական շաբաթօրյակի ընթացքում փակվել է նաև «Օձուն-2» աղբավայրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59