Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 100-ՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

10.09.2018

Ներբեռնել ՀՀ Լոռու մարզպետ Հ.Մարգարյանի 100 օրյա աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվության ամբողջական տեքստը  եւ Ֆոտոալբոմը

 

Համայնքների բյուջեների կատարում
ՀՀ Լոռու մարզի համայնքների 2018 թվականի բյուջեների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 93.6%, կամ նախատեսված 4 միլիարդ 670.3 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 4մլրդ 370.9մլն. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովվել է 105.9%-ով, կամ ավել է հավաքագրվել 242.6մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը 1514.7 մլն. դրամ պլանի դիմաց 31.08.2018թ. դրությամբ կազմել է 1348.5մլն. դրամ կամ 89.0%: 2017թ.-ի նույն ժամանակաշրջանում փաստացի մուտքը կազմել է 1063.8մլն. դրամ (91.8%): Սեփական եկամուտների աճը 2017թ.-ի նկատմամբ կազմել է 126.8%, կամ նախորդ տարվա նկատմամբ ավել է հավաքագրվել 284.7 մլն. դրամ:
31.08.2018թ. դրությամբ գույքահարկի 506.5մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 419.2 մլն. դրամ, կամ կատարվել է 82.8%-ով: 2017թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 403.3մլն. դրամ: 2017թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 103.9%, կամ ավել է հավաքագրվել 15.9 մլն. դրամ:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի 222.0 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 164.4մլն. դրամ, կամ կատարվել է 74.1%-ով: 2017թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 172.5մլն. դրամ: 2017թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 95.3%, կամ պակաս է հավաքագրվել 8.1մլն. դրամ:
31.08.2018թ. դրությամբ տեղական տուրքի 91.7մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 81.4մլն. դրամ, կամ կատարվել է 88.7%-ով: 2017թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 78.6մլն. դրամ: 2017թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 103.5%, կամ ավել հավաքագրվել 2.8 մլն. դրամ:
Նույն ժամանակահատվածում պետական տուրքի 31.5մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 37.6 մլն. դրամ, կամ կատարվել է 119.5%-ով: 2017թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 32.6մլն. դրամ: 2017թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 115.6%, կամ ավել է հավաքագրվել 5.1մլն. դրամ:
Անցած 8 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 144.1մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 165.7մլն. դրամ կամ 114.9%: 2017թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 133.5մլն. դրամ: 2017թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 124.1%, կամ նախորդ տարվանից ավել է հավաքագրվել 32.1մլն. դրամ:
2018թ. օգոստոսի 31-ի դրությամբ աղբահանության ծառայության վճար նախատեսված է 228.4մլն. դրամ, փաստացի հավաքագրվել է 184.7մլն. դրամ, կամ կատարվել է 80.9%-ով: 2017թ. նույն ժամանակաշրջանում այն կազմել է 155.0մլն. դրամ: 2017թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 119.2, կամ ավել է հավաքագրվել 29.7մլն. դրամ:
Նախորդ տարվա ցուցանիշների նկատմամբ համեմատությունը ցույց է տալիս, որ բացի հողի հարկի ցուցանիշից մյուս հիմնական եկամտատեսակների գծով աճ է արձանագրվել, ինչը վկայում է այն մասին, որ եկամուտների հավաքագրման աշխատանքներում առաջընթաց կա, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի պլանները միշտ չէ որ կատարվում են 100%-ով, ուստի պետք է համայնքների ղեկավարները առավել ուշադիր լինեն այս գործընթացի նկատմամբ:
2017թ. մարզի համայնքներին 8 ամսվա կտրվածքով հատկացվել է կապիտալ ծրագրերի իրականացման համար սուբվենցիա 13.2մլն. դրամի չափով, 2018թ. ընթացքում արդեն ֆինանսավորվել է 98.0մլն. դրամ կամ 84.8մլն. դրամով ավելի:
Նախորդ տարվա պետական բյուջեով համահարթեցման սկզբունքով տրամադրվել է 4310.9մլն. դրամ դոտացիա, 2018թ. համար նախատեսվել է 4271.6մլն. դրամ, կամ 39.3մլն. դրամ պակաս:
Պետական բյուջեից 2018թ. մարզպետարանին հատկացված գումարների ֆինասավորումները իրականացվում են սահմանված չափով և ժամկետներում, որի արդյունքում մազպետարանում և նրա ենթակայության տակ գործող կրթական և մշակութային կազմակերպություններում կրեդիտորական պարտքեր չեն առաջացել, աշխատավարձերը վճարվում են սահմանված ժամկետներում, ուշացումներ չեն արձանագրվել:
Մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի գծով 2018թ. բյուջեով նախատեսված է 583681.0 հազ. դրամ ֆինասավորում, կամ նախորդ տարվա պլանային ցուցանիշից ավել է նախատեսվել 7419.7հազ. դրամ: Աճը հիմնականում պայմանավորված է օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակիցների աշխատավարձերի բնականոն աճով:
Կրթության ոլորտում 2018թ. նախատեսված է 6750736.6 հազ. դրամ ֆինասավորում, կամ 2017թ. նկատմամբ նվազել է 96745.4 հազ. դրամով (1.4%), որը հիմնականում պայմանավորված է հատուկ կրթության և ներառական կրթության ծրագրերի փակմամբ՝ մարզը 2017թ. սեպտեմբերից անցել է համընդհանուր ներառական կրթության: Ծախսերը կատարվել են հետևյալ ծրագրերով՝

Հանրակրթություն ծրագրով նախորդ տարվա նախատեսված 6463663.4 հազ. դրամի դիմաց 2018թ. նախատեսված է 6651625.1 հազ. դրամ, աճը կազմում է 187961.7 հազ. դրամ (2.9%), որը պայմանավորված է աշակերտների թվի աճով և համընդհանուր ներառական կրթության անցմամբ:
Նախադպրոցական կրթություն ծրագրով 2018թ. նախատեսված է 64509.2 հազ. դրամ, որը նախորդ տարվա նախատեսված գումարից ավել է 11734.9 հազ. դրամով (22.9%): Աճը պայմանավորված է նախակրթարանների թվի և սաների ավելացմամբ:
Մանկավարժների և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ծրագրով 2018թ. նախատեսված է 1928.1 հազ. դրամ, որը նախորդ տարվա նախատեսված գումարից ավել է 1140.0 հազ. դրամով (244.6%): Նշված ծրագիրը ամբողջությամբ իրականացնելու համար ըստ կատարված հաշվարկների անհրաժեշտ է 44420.0 հազ. դրամ, հաշվարկները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություններ:
Ատեստավորման արդյունքում որակավորման տարակարգ ստացած մանկավարժներին հավելավճարի տրամադրում ծրագրով 2018թ. նախատեսված է 32674.2 հազ. դրամ, որը նախորդ տարվա նախատեսված գումարից ավել է 7916.2 հազ. դրամով (31.9%): Աճը պայմանավորված է որակավորման արդյունքում տարակարգ ստացած մանկավարժների թվի ավելացմամբ: Այս ցուցանիշով մարզը հանրապետությունում գրավում է բարձր տեղ և այս պահին տարակարգ ստացած մանկավարժների թիվը կազմում է 268 մանկավարժ, որը ունի բարձր տեմպերով աճի միտում: Թվաքանակի ավելացմամբ պայմանավորված 2018թ. համար նախատեսված գումարը ենթակա է ճշտման (ավելացման):

Մշակույթի ոլորտում 2018թ. նախատեսված է 52483.4հազ. դրամ ծախսերը (թանգարանային ծառայություն՝ 15101.3 հազ.դրամ, մշակութային միջոցառումներ՝ 3309.4 հազ.դրամ, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցման վարձավճարի փոխհատուցում՝ 34072.7 հազ. դրամ): Նախորդ տարվա նկատմամբ նվազել է 6166.9 հազ. դրամով (10.5%): Նվազել են թանգարանային ծառայության ծախսերը՝ 1062.8հազ. դրամ, մշակութային միջոցառումներ՝ 232.9 հազ.դրամ, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցման վարձավճարի փոխհատուցում՝ 4870.8 հազ. դրամ:

Մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանում և շահագործում ծրագրով 2018թ. նախատեսված է 104528.0 հազ. դրամ, որը նախորդ տարվա նախատեսված գումարից ավել է 14858 հազ. դրամով (16.5%):

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանով ապահովում ծրագրով 2018թ. նախատեսված է 460000.0 հազ. դրամ, որը նախորդ տարվա նախատեսված գումարից ավել է 434500.0 հազ. դրամով (2017թ. նախատեսված էր ընդամենը 25500.0հազ. դրամ):

Պահուստային ֆոնդից 2018թ. անցած ժամանակաշրջանում հատկացվել է 147618.4 հազ. դրամ, որից՝
- Թվով 4 սուբվենցիոն ծրագրով Սպիտակ, Լոռի Բերդ և Օձուն համայնքներին համաֆինասավորում՝ 52723.4 հազ. դրամ:
- Շենավան, Գեղասար, Շիրակամուտ, Դսեղ, Եղեգնուտ համայնքներին աջակցություն ջրագծի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհների նորոգման, ժամանցի և միջոցառումների սրահի վերակառուցման, Շահումյան համայնքի դպրոցի վերանորոգման համար` 87871.0հազ. դրամ:
- Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ձեռք բերված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և պետական տուրքի գծով վճարների կատարման համար` 1644.0 հազ.դրամ
- ՈՒժեղ քամիների հետևանքով մարզի բազմաբնակարան շենքներին և տներին հասցված վնասների վերացման համար /Ալավերդու Սանահին Սարահարթ 2/32 ` 3850.0հազ. դրամ:
- Լավագույն մարզական ընտանիք մրցույթի անցկացման համար` 1200.0հազ. դրամ:
-Այլընտրանքային աշխատանքային ծառայողների աշխատավարձերի վճարման
համար՝ 330.0 հազ.դրամ:


ՀՀ Լոռու մարզի 2018թ. գործունեության ծրագրով նախատեսված ծրագրերի
մոնիտորինգի վերաբերյալ

Լոռու մարզի 2017-2025թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում 2018թ.-ի պլանավորված եւ 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն.
Հազ.դրամ
Ոլորտը /ֆինանսավորման աղբյուրը/ 2018թ.
ՏԱՊ-ով նախատեսված իրատեսական բյուջեն 1-ին կիսամյակին իրականացված Կատարման %
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 2018թ. 59,991,915.9 18,875,715.3 31.2
որից`
1 ՀՀ պետական բյուջե, այդ թվում՝ 34,631,882.4 15,882,456.3 45.9
սեփական միջոցներ 21,271,860.4 8,930,084.8
վարկային միջոցներ 13,360,022.0 6,952,371.5
2 Միջազգային կազմակերպություններ և դոնորներ 352,234.5 16,891.0 4.8
3 Համայնքային բյուջե 287,189.0 27,680.0 9.6
4 Մասնավոր ներդրողներ 20,980,360.0 2,669,272.00 12.0
5 Այլ աղբյուրներ 3,740,250.0 279,416.0 7.5


Լոռու մարզի վարչական տարածքում ներդրումների ընդհանուր ծավալը 1-ին կիսամյակի դրությամբ կազմել է 9,851մլրդ.դրամ, 2018թ.-ի պլանի դիմաց այն կազմել է 27.1% է։
Միայն արդյունաբերություն և մասնավոր հատվածում ներդրումները կազմել են 2.6մլրդ. դրամ, ստեղծված նոր աշխատատեղերի քանակը՝ 526։
Հանքարդյունաբերությունում ներդրումների ծավալը կազմել է 593.56մլն.դրամ, այդ թվում.
o Սագամար ՓԲԸ- ի կողմից կատարվել է շուրջ 175.0մլն.դրամի ներդրում, որը ուղղված է եղել ընկերության պահպանման, տեխնիկայի, ենթակառուցվածքների վերանորոգման և այլ ընթացիկ ծախսերի համար, արդյունքում ստեղծվել է 12 նոր աշխատատեղ:
o Ախթալայի ԼՀԿ-ն 1-ին կիսամյակի տվյալներ չի տրամադրել, սակայն եռամսյակի տվյալներով ներդրումների ծավալը 418.56մլն.դրամ, ստեղծված նոր աշխատատեղերի թիվը՝ 44։
Մշակող արդյունաբերություն եւ այլ - ներդրումների ծավալը կազմել է 1,747.5մլն.դրամ, այդ թվում.
• <<Էյ-ՍԻ-Փի>>ՓԲԸ-ի կողմից կատարվել է 361.0մլն.դրամի չափով կապիտալ ծախսերի տեսքով ներդրումներ: Ծախսերը կատարվել են գործող արտադրական հզորությունների պահպանման նպատակով:
• Թեթեւ արդյունաբերության մեջ առաջատար Դարբբագս ՍՊԸ-ի կողմից իրականացվել են 158.0մլն դրամ ներդրումներ, նոր ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 405։
• 2018թ.-ի տարեսկզբից Վանաձոր համայնքում մեկնարկվեց ՎԱԲԱ ՍՊԸ-ի կողմից հակակարկտային ցանցերի արտադրամասի հիմնման ծրագիրը։ 1-ին կիսամյակի դրությամբ ձեռնարկության կազմակերպման համար իրականացվել է 1.2մլրդ.դրամի չափով ներդրումներ։ Նախատեսվում է մինչեւ տարեւվերջ ներդրումների ծավալը հասցնել 2.5մլրդ դրամի:


Զբոսաշրջություն դրությամբ ոլորտում ներդրումների ծավալը կազմել է 24.142մլն.դրամ, այդ թվում՝
Մեկնարկվել են ԵՄ ֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող մարզում ագրոտուրիզմի խթանմանն ուղղված Ճամփեզրյա կայանի կառուցման ծրագրի աշխատանքները, 1-ին կիսամյակում կատարվել են նախահաշիվ-նախագծային եւ ենթակառուցվածքային պայմանագրային աշխատանքները
ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանի ֆինանսավորմամբ հանրապետությունում մեկնարկված Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում Լոռու մարզում ծրագիրի շրջանակներում, Վանաձորում բացվել է Լոռու տուրիզմի եւ հետազոտության կենտրոններ։ Կնքվել է համագործակցության հուշագիր Լոռու մարզպետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ զբոսաշրջության ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման համար։

ՏՏ ոլորտ - ներդրումների ծավալը կազմել է 129.416 մլն.դրամ, այդ թվում.
• Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) կառավարման համար պետական միջոցներից կատարվել է շուրջ 30.0մլն դրամի ներդրում: ՎՏԿ-ում տեղակայված ընկերությունների թիվը ներկա պահին 9-նն է, 81 աշխատակիցների թվով։ Կազմակերպվել են տարբեր վերապատրաստումներ, մասնակիցների թիվը՝ 494, 14 միջոցառումներ, այդ թվում Հայաստանում զբոսաշրջության զարգացման նորարարական գաղափարների Հէքըթոն եւ ՀՀ-ում երկրորդ ինժեներական ֆորում-համաժողովը։
• Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից ՍՄԱՐԹ նախաձեռնության շրջանակներում կատարվել է ավելի քան 100մլն. դրամի ներդրումներ: Հիմնադրամի կողմից պաշտոնապես բացվեց 2015թ.-ից մեկնարկված, ՀՀ-ում իր տեսակով առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը։ Կենտրոնում ստեղծվել են 40 նոր աշխատատեղեր։

ՓՄՁ աջակցման եւ ներդրումային ծրագրեր - տարբեր ֆինանսական աղբյուրներով ներդրումների ծավալը կազմել է 107.489մլն դրամ։
2018թ-ի մայիս-օգոստոս ամիսներին մարզպետարանի կողմից ՀՀ ՏԿԶՆ է ներկայացվել շուրջ 15 ներդրումային ծրագրեր, ևս 7-ը՝ գտնվում են մշակման փուլում:


Սուբվենցիոն ծրագրեր
Մարզի համայնքներում տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման նպատակով պետության կողմից սուբվենցիա ստանալու համար ՀՀ Լոռու մարզի 14 համայնքներից ՀՀ ՏԿԶՆ է ներկայացվել 29 սուբվենցիոն ծրագրեր (ծրագրային ընդհանուր արժեքը 1մլրդ 358 մլն դրամ, որից պետական ներդրումը նախատեսվում է 660.37 մլն դրամ, մոտ 51.37%-ը):
Ներկայացված ծրագրերից կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 19-ն արդեն հաստատվել են, ընդհանուր արժեքը 827.0մլն. դրամ (պետական աջակցության մասը կազմում է՝ 407.9մլն դրամ)։
Մեկնարկվել է 2018 թվականի հուլիսի 26-ի կառավարության թիվ 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրերի ֆինանսավորման գործընթացը ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Լոռի-բերդ, Օձուն համայնքների համար։ Լոռու մարզին հատկացվել է 52.7մլն. դրամ, համայնքների հետ պայմանագրեր կնքման գործընթացը ընթացքի մեջ է։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53