Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Ճամփորդող երգիչախումբը»՝ Վանաձորյան բեմում 18.04.2018
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում են «Ճամփորդող երգիչախումբը» Ֆրանսիայի Բորդո քաղաքից: Երգչախումբը համերգներով հանդես է գալիս Երևանում և ՀՀ մարզերում: Ապրիլի 17-ին մարզպետարանի աջակցությամբ երգչախումբը համերգով հանդես եկավ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին մասնակցում էր նաև Վանաձորի կամերային երգչախումբը:

Համապետական չորրորդ շաբաթօրյակի մեկնարկը տրված է 14.04.2018
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր, վաղ առավոտյան, համապետական շաբաթօրյակը մեկնարկել է Լոռու մարզի բոլոր համայնքներում: Մարզի քաղաքային համայնքներում 9.30-ին կատարվել է տեխնիկական միջոցների ստուգատես, ապա մեկնարկել են աշխատանքներն՝ ըստ նախապես առանձնածված տեղամասերի: Ըստ համայնքներից ստացված տեղեկատվության, շաբաթօրյակին մասնակցում է 110 միավոր տեխնիկա, 15500 մարդ, շուրջ 370 կազմակերպություն

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ 12.04.2018
Այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Խորհրդակցությանը ներկա էր և մարզում կայանալիք վարժական հավաքի մասին իրազեկեց ՀՀ զինկոմ Հենրիկ Մուրադյանը: Ապրիլի 14-ին կայանալիք «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակի կազմակերպական հարցերի մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը:

Մարզի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կառույցների և ՀԿ-ների հետ համագործակցությունը 12.04.2018
Ապրիլի 11-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ: Ողջունելով ներկաներին՝ Ա. Նալբանդյանը վստահեցրեց, որ մարզպետարանը տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է ՀԿ-ների հետ և մշտապես պատրաստ է բաց համագործակցության:

Քաղաքացիների ընդունելություն 12.04.2018
Այսօր Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 3 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:




