Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում նշվեց անհայտ կորածների միջազգային օրը

29.06.2018

 Այսօր նշվում է անհայտ կորածների միջազգային օրը: Արցախյան հակամարտության հրադադարից 24 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց հարազատներին։
Արցախյան պատերազմի հետևանքով 950 մարդ անհայտ կորած է համարվում. մոտ 400-ն ազատամարտիկներ և զինծառայողներ են, իսկ 550-ը` Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ:
Վանաձորում տեղակայված անհայտ կորածների հուշարձանի մոտ այս տարի ևս միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, անհայտ կորածների հարազատները: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:
Օրհնության խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
Ներկաները միասին աղոթք հղեցին առ Աստված, ապա անհայտ կորածների ծնողներին իր խոսքն ուղղեց Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը՝ կոչ անելով նրանց տոկուն լինել:
Ելույթ ունեցան նաև անհայտ կորածների ընտանիքների անդամները, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորածների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24