Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիր համայնքում անասնաֆերմայի կառուցումն ընթացքի մեջ է

Տաշիր համայնքում անասնաֆերմայի կառուցումն ընթացքի մեջ է 08.05.2023

Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա: «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ նրանք շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում հերոսների անմահ հիշատակին

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում հերոսների անմահ հիշատակին 08.05.2023

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, թեմալակ առաջնորդը հանդես եկավ ոգեկոչման խոսքով: Ներկաները աղոթք հնչեցրին առ Աստված՝ նահատակների հոգիների խաղաղության համար, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Շուշիի խորհրդանշական խաչքարին:

Անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի Լոռու մարզային փուլը

Անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի Լոռու մարզային փուլը 05.05.2023

Այսօր Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի Լոռու մարզային փուլը՝ մարզի տարածաշրջաններից ժամանած թիմերի միջև: Հայտագրված թիմերի պայքարում 3-րդ տեղ գրավեց Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղ գրավեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը: Թիմերին ողջունեց և հավաստագրերով ու գավաթներով պարգևատրեց Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը: Հաջողություն մաղթենք 5-րդցիներին 2023թ մայիսի 21-ին Պարզ լճի տարածքում անցկացվելիք եզրափակիչ փուլում:

Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի

Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի 05.05.2023

Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը: Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել Առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև: Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրերի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։ «Պիլոտային ծրագրի մեկնարկը համարում եմ հաջողված: Շնորհակալ եմ հիմնադրամին իր գործունեության, մարզային ենթակառուցվածքների, համայնքների զարգացման մեջ տարիների, հետևողական ներդրման համար: Մարզպետ պարոն Խաչատրյանի հետ համատեղ ներդրումներով համայնքի համար կարևոր ձեռքբերում կունենանք»,-իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլում լոռեցիները գրավել են պատվավոր երկրորդ տեղը

«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլում լոռեցիները գրավել են պատվավոր երկրորդ տեղը 05.05.2023

Երևանի Հրազդան մարզադաշտում անցկացվեց «Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլը՝ հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերի միջև: Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում լոռեցիները չնչին միավորներով զիջեցին Երևանի թիմին և գրավեցին պատվավոր երկրորդ տեղը: Երրորդ տեղում շիրակցիներն էին: Թիմը մրցավայր էր ժամանել մարզիչներ Աքսել Հակոբյանի և Սերգեյ Գիքինյանի ղեկավարությամբ:

Ցերեկույթ՝ նվիրված Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին

Ցերեկույթ՝ նվիրված Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին 04.05.2023

Լոռու մարզային գրադարանում անցկացվեց ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, «Բիայնա» երգչախմբի խմբավար Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, հյուրեր։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց խմբավարի կյանքին, գործունեությանը, հնչեցին շնորհավորանքներ և գնահատանքի խոսքեր։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59