Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանկոֆոնիայի ավանում Լոռու մարզը յուօրինակ կոլորիտ է ստեղծել

10.10.2018

 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստով մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Երևանում գործող Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում են մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը, զբոսաշրջային հնարավորությունները, արվեստն ու մշակույթը:
Լոռու մարզի տաղավարում ներկայացվել է տարածաշրջանին հատուկ կոլորիտը, արտադրվող գյուղմթերքների, այլ արտադրատեսակների նմուշներ: Մարզի տաղավարին այցելել են պաշտոնատար անձինք, օտարերկրյա հյուրեր: Նրանց վրա առանձնակի տպավորություն է գործել քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանի արվեստը:
Մարզի տաղավարի պատրաստման կազմակերպչական աշխատանքներում մեծ ներդրում են ունեցել մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժինը՝ ի դեմս բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:50:35