Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Մեր մարզում այլևս որևէ անորակ շինաշխատանք չի կատարվելու»

25.10.2018

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները Վանաձորի մի խումբ բնակիչների կողմից դժգոհություններ էին ստանում՝ Վանաձորում իրականացվող փողոցների բարեկարգման աշխատանքները անորակ իրականացնելու վերաբերյալ: Մարզպետ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ուսումնասիրութուններ է իրականացրել Վանաձորի բարեկարգվող փողոցներում՝ փաստելով, որ անգամ անզեն աչքով որոշ փողոցներում կարելի է դիտարկել անորակ կամ տեխնիկական թերություններով կատարված աշխատանք: Հարկ է նշել, որ պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վանաձորում առաջին փուլով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում՝ Լազյան, Շիրակացի. Չերկասի, Մաշտոցի, Սասունցիների, ինչպես նաև Շինարարների, Իսահակյան, Ներսիսյան փողոցների միացման հատվածում, Մալաթիայի, Վերածննդի փողոցներում:
Խնդրի քննարկման և պատճառների վերհանման նպատակով մարզի ղեկավարի հարվերով խորհրդակցություն անցկացվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, քաղաքապետարանի և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և «Ֆուլտրաստ» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արման Խալաթյանի մասնակցությամբ:
Քաղաքապետը պարզաբանեց, որ շինաշխատանքների մրցույթը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Մրցույթում սահմանված արժեքի շուրջ 64 տոկոսի չափով գին առաջարկելով՝ հաղթող է ճանաչվել «Ֆուլտրաստ» ընկերությունը: Քաղաքապետը վստահեցրեց, որ բազմիցս զգուշացրել են շինկազմակերպությանը շինաշխատանքների անորակության վերաբերյալ: Նշվեց, որ անորակ ասֆալտ է օգտագործվել Լազյան և Շիրակացի փողոցներում, մյուս փողոցներում տեխնիկական թերություններ են: Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը պարզաբանեց, որ ասֆալտի անորակությունը պարզվել է այն տեղադրելուց հետո միայն: Անորակությունն ի հայտ է եկել խտացումից հետո: Մարզպետը խստորեն պահանջեց թերությունները վերացնել տասնօրյա ժամկետում, այլապես աշխատանքները չեն ընդունվի:
-Մեր մարզում այլևս որևէ անորակ շինաշխատանք չի կատարվելու,-ասաց Ա. Ղուկասյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36