Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը 29.11.2017
Նոյեմբերի 28-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվեց Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մինչ օրակարգայի հարցերին անցնելը, նա ողջունեց և շնորհավորեց նորընտիր համայնքների ղեկավարներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Մարզի ղեկավարը մասնակցեց «Օրրանի» կողմից կազմակերպած ֆլեշ մոբին 29.11.2017
Հաշմանադամություն ունեցող անձանց նվիրված մեկամսյակի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ֆլեշ մոբին իր մասնակցությունը բերեց նաև մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը: Նա Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, կազմակերպության անդամների, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, մարզկենտրոնի այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քայլերթով անցավ Հայքի հրապարակով:

Վանաձորում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 29.11.2017
Նոյեմբերի 29-ին Վանաձորի քաղաքապետարան առաջին հարկում հանդիսավորությամբ բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Նոյեմբերի 28-ին՝ Լոռու մարզի խորհրդի նիստ 27.11.2017
Նոյեմբերի 28-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը՝ հտևյալ օրակարգով.

Վանաձորի թիվ 9 դպրոց տանող կամուրջն այլևս անվտանգ է 27.11.2017
Վանաձորի թիվ 9 դպրոց տանող խարխլված կամուրջի խնդրին տեղեկանալով և վտանգի վերացման անհրաժեշտությունը կարևորելով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը դպրոցի տօրինությանը և աշակերտներին խոստացել էր հրատապ միջոցների առկայության դեպքում օր առաջ հիմնանորոգել կամուրջը: Այսօր արդեն մարզի ղեկավարը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթանում է կատարված աշխատանքներին:
Նախակրթարաններոմ ևս «Սմարթ» սենյակներ կստեղծվեն 27.11.2017
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: