Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դսեղի առողջության կենտրոնը շուտով կբացի իր դռները

Դսեղի առողջության կենտրոնը շուտով կբացի իր դռները 18.05.2023

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, «Դսեղի առողջության կենտրոնի» համար կառուցվող նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենքը գրեթե պատրաստ է շահագործման: Բակի բարեկարգման և ներքին կոսմետիկ որոշ աշխատանքներ ու արդեն հունիս-հուլիս ամիսներին կենտրոնն իր դռները կբացի այցելուների առջև: Այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այցելեցին կենտրոն՝ ծանոթանալու ստեղծված պայմաններին:

Վանաձորում շինարարական եռուզեռ է. մարզի ղեկավարը հետևում է աշխատանքների ընթացքին

Վանաձորում շինարարական եռուզեռ է. մարզի ղեկավարը հետևում է աշխատանքների ընթացքին 17.05.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ավագանու անդամների ուղեկցությամբ աշխատանքային օրն անցկացրեց Վանաձորի շինհրապարակներում՝ հետևելով սուբվեցնիոն ծրագրերով և պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին: Ինչպես հայտնի է, ավագանու նիստեր չգումարվելու պատճառով, 2022թ. սուբվենցիոն ծրագրերը հնարավոր եղավ մեկնարկել միայն այս տարի՝ 16 ծրագիր՝ ավելի քան 2 մլրդ 80 մլն դրամ արժողությամբ: 2023թ. համար համայնքը ներկայացրել է ևս 3 ծրագիր՝ շուրջ 600 մլն դրամ արժողությամբ:

Աշխատանքային այց Ալավերդի խոշորացված համայնք

Աշխատանքային այց Ալավերդի խոշորացված համայնք 15.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն մայիսի 12-ին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի խոշորացված համայնքում էր: Մարզի ղեկավարին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանք հետևեցին սուբվենցիոն միջոցներով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքին: 2022թ. Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 1 մլրդ 605 մլն դրամի 17 սուբվենցիոն ծրագիր:

Միջոցառում՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Միջոցառում՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան 15.05.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա եղան ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Ընտանիքի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, խնամատար և խնամակալ ընտանիքների ծնողներ, ոլորտի մասնագետներ, հյուրեր:

Հայտնի են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները

Հայտնի են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները 12.05.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ ներկա են եղել Վանաձորի մարզահամալիրում անցկացվող հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի խաղին: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերը: Մասնակիցներին ողջունեցին և հաջող խաղ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:

Բասկետբոլի մրցույթ՝ նվիրված արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին

Բասկետբոլի մրցույթ՝ նվիրված արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին 11.05.2023

2023 թ.-ի մայիսի 8-ին և 10-ին Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում անց է կացվել արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին նվիրված տղաների բասկետբոլի առաջնություն: Երկօրյա անզիջում պայքարից հետո 3-րդ տեղն է գրավել Ստեփանավանի թիվ 2 դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ Վանաձորի թիվ 4 դպրոցի թիմը, հաղթող է ճանաչվել Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59