Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 22.03.2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև ծրագրի գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝ • առաջին բաղադրիչի շրջանակում՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, • երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Լոռու մարզպետը Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում հանդիպեց երիտասարդների հետ 21.03.2024
Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում հանդիպում ունեցավ մարզի մի խումբ երիտասարդների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով երիտասարդներին հնարավորություն ընձեռել մարզի ղեկավարի հետ քննարկելու իրենց մտահոգող հարցերը, խնդիրները, հանդես գալու իրենց համայնքների զարգացմանն ուղղված առաջարկներով: Հանդիպման մոդերատորն էր «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Իր ողջույնի խոսքում Ա․ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արամ Ղազարյանին երիտասարդների հետ հանդիպման պատրաստակամության համար և նշեց, որ մեծ պատիվ է Վանաձորի «Լոֆթում» հյուրընկալել Լոռու մարզպետին:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ 21.03.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։
Հերթական աջակցությունը՝ Փամբակ համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին 20.03.2024
Վրաստանի հայերի միությունը հերթական աջակցության փաթեթներն է ուղարկել Փամբակ համայնքում ապաստանած ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար: Այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել Փամբակի համայնքապետարանը և Ձորագետ բնակավայրի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Փամբակ համայնքի Ազնվաձոր, Արջուտ, Բազում, Մարգահովիտ, Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ և Դեբեդ բնակավայրերում ապաստանած, անչափահաս երեխաներ ունեցող 42 ընտանիքների համար նախատեսված են հագուստի և սպորտային կոշիկների փաթեթներ, մանկական նվեր-արկղեր:
Աշխատանքային խորհրդակցություն 19.03.2024
Մարտի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:
Լոռու մարզպետը համայնքապետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել 19.03.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 18-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ: