Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն աշխատանքային այցով Տաշիրում էր

Լոռու մարզպետն աշխատանքային այցով Տաշիրում էր 27.03.2024

Արամ Ղազարյանը մարտի 26-ին աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում առկա և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, դրանց օր առաջ լուծման հնարավոր տարբերակները, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վահագնի և Ազնվաձոր բնակավայրերում ծանոթացել է «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վահագնի և Ազնվաձոր բնակավայրերում ծանոթացել է «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին 27.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Վահագնի և Ազնվաձոր բնակավայրեր՝ ծանոթանալու «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին: Վահագնի բնակավայրում հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի և Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հետ մարզի ղեկավարը եղել է հոլանդական «Մենսենքինդերեն» և «Ջուլիէնջել» հիմնադրամների աջակցությամբ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար կառուցվող, վերականգնողական և կրթական կենտրոնի շինհրապարակում, զրուցել հոլանդացի գործընկերների հետ, հետևել շինաշխատանքների ընթացքին:

Շնորհավորագրեր՝ Պոեզիայի և Գրողների միջազգային օրերի առթիվ

Շնորհավորագրեր՝ Պոեզիայի և Գրողների միջազգային օրերի առթիվ 25.03.2024

Պոեզիայի համաշխարհային և Գրողների միջազգային օրերի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 22-ին ընդունել և շնորհավորագրերով է պարգևատրել լոռեցի մի խումբ տաղանդավոր ստեղծագործողների: Հանդիպմանը հրավիրվել էին բանաստեղծներ, արձակագիրներ, դրամատուրգներ, գրող-թարգմանիչներ, ովքեր իրենց ստեղծագործություններով հարստացնում են հայ գրականությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Մարզպետը շնորհավորագիր է հանձնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին

Մարզպետը շնորհավորագիր է հանձնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին 25.03.2024

Պոեզիայի համաշխարհային և Գրողների մասնագիտական օրերի կապակությամբ շնորհավորագիր հանձնելու նպատակով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն այցելեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ երգիծաբան Սամվել Խալաթյանին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ծանոթացել են «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսության գործունեությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ծանոթացել են «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսության գործունեությանը 25.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին այցելել են ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։ Պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքում, ծանոթացել կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին։ Յուրաքանչյուր տարի տնտեսությունը տարածաշրջանի գյուղերի տնտեսավարողներից մթերում է տարբեր սեռահասակային խմբի պատկանող կենդանիներ և ընկերության սպանդանոցում իրականացնում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սպանդ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդիպում են ունեցել գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդիպում են ունեցել գործարարների հետ 25.03.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին «COAF սմարթ» կենտրոնում հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղի անդամների, անհատ ձեռներեցների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ գործարարների հետ: Նախարարը և մարզի ղեկավարը շնորհակալություն են հայտնել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մարզի մասնաճյուղին նման հանդիպման կազմակերպման նախաձեռնության համար: Գևորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է եղել տեղում ծանոթանալ գործարարներին հուզող կոնկրետ խնդիրներին՝ դրանց համակարգային լուծման ուղիները գտնելու համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38