Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                                              Հրավիրում ենք

Հրավիրում ենք 02.04.2024

2024 ապրիլի 4-ին, ժամը 15.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից կազմված 2025-2027թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2025թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններին՝ այդ թվում և քաղհասարակության ներկայացուցիչներին, հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 01.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 1-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գարեգին Քարհանյանին, մաղթել աշխատանքային հաջողություններ, արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:

Նշվեց Սուրբ Հարության տոնը

Նշվեց Սուրբ Հարության տոնը 31.03.2024

Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ձեզ և մեզ մեծ ավետիս։ Մարտի 31֊ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Այսօր առավոտյան, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Քննարկվել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ

Քննարկվել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ 29.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 29-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքապետերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Շնորհակալագրեր՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Շնորհակալագրեր՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ 28.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ մարտի 27-ին, հյուրընկալել և շնորհակալագրեր է հանձնել Լոռու մարզի թատերական մի խումբ գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և մշակութային արժեքների պահպանման համար: «Լոռու մարզը միշտ առանձնացել է իր տաղանդավոր դերասաններով, իր ուրույն ձեռագրով: Մշտապես ձեզ աջակից եմ լինելու, փորձելու եմ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում օգնել՝ իրականություն դարձնելու թատրոնի հետ կապված ձեր ծրագրերը, մտահղացումները՝ հանուն Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության»,- ասել է Լոռու մարզպետը:

Հայտարարություն

Հայտարարություն 28.03.2024

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Յունիսեֆի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատման, մասնավորապես քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագետներից կազմված մոբիլ թիմերի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, այցելություններ կկատարվեն Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներ, որտեղ կկատարվի երեխաների զննում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև մարզի մասնագետների հետ երեխաների դիտարկման ընթացքում կիրականացվեն գործնական դասընթացներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38