Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում.  Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը

Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում. Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը 03.04.2018

Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց ապրիլի 1-ին: Թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներով, ուխտավորներ, հավատավոր ժողովուրդը:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 29.03.2018

Մարտի 28-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը 28.03.2018

Յուրաքանչյուր տարի Թատրոնի միջազգային օրը մարզի թատերախմբերի ու թատերական գործիչների համար իսկական տոնի է վերածվում նաև մարզպետ Արթուր Նալբանդյանի ջանքերի շնորհիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է շնորհավորելու թատրոնի նվիրյալներին, նրանց ուղղված գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելու, արտահայտելու մեծ նվիրումը թատրոնին մոտ կանգնած բոլոր մարդկանց:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2018

Թատերարվեստի թանկագին գործիչներ, աշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատրոնը մեր պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Հայոց թատերարվեստի բազմադարյա պատմություն մեջ անմասն չէ նաև մեր բնաշխարհը՝ Լոռին: Վաղնջական ծիսական արարողություններից մինչև դիցական պատումների ներկայացումները, ժողովրդական թատերախաղերը՝ ջանգյուլումները, լարախաղացությունը, նշանդրեքի ու հարսանեկան ավանդույթ-թատերախաղերը, ռազմամարզական մրցումները, որոնք ներկայացվել են թատերայնացված դրվագներով, ոչ միայն տարածված էին Լոռում, այլև դրանցից շատերը սկիզբ են առել մեր բնաշխարհում:Դուք այդ հինավուրց ավանդույթների պահպանողն ու զարգացնողն եք:

Լոռի-Մարտակերտ համագործակցության շրջանակներում քննարկվել են տարբեր ծրագրեր 26.03.2018

Լոռի-Մարտակերտ համագործակցության 2018-ի միջոցառումների ծրագրի շրջանակներում, Մարտակերտի շրջան են այցելել Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ Վահրամ Դանիելյանը:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 26.03.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարտի 26-ին անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին պատասխանատու պաշտոնյաներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 16:30:38