Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Անկախ Հանրապետությունը 27 տարեկան է

24.09.2018

ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ Վանաձորի քաղաքային Պանթեոնում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, հոգևոր հայրեր:

Պանթեոնում մատուցվեց հոգեհանգստայան կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ դրեցին բոլորի շիրիմներին, հիշեցին նրանց անուն առ անուն, հիշատակեցին մարտական սխրանքներն ու հերոսական կյանքի վերջին րոպեները:

Օրվա խորհրդով ներկաներն այնուհետև այցելեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որի բակում են ամփոփված Արցախյան գոյապայքարի երկու հերոս նահատակների՝ Սոս Նալղռանյանի և Լիպարիտ Ղուլյանի աճյունները:   

Երրորդ հանգրվանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ էր, որտեղ կրկին ծաղիկներ դրվեցին՝ որպես խորհրդանշան հայոց անկախության 27-րդ տարեդարձի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27