Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծավանում շուքով նշվեց Մելս Բաղդասարյանի ծննդյան 70-ամյակը 09.06.2016

Գրող և հրապարակախոս Մելս Բաղդասարյանը 70 տարեկան է: Հարուստ կենսափորձ ունեցող բանաստեղծը եղել է շրջանային թերթի աշխատակից, ռադիոհաղորդումների խմբագիր, շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, քաղաքապետի խորհրդական, նա նաև Հայաստանի ժուռնալիստների և գրողների միությունների ու ռազմածովագերիների միջազգային ընկերության անդամ է:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 09.06.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հունիսի 9-ին Լոռու մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի և Սպիտակի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Լոռու մարզում կիրականացվի  «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը

Լոռու մարզում կիրականացվի «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը 08.06.2016

Լոռու մարզում ART բարեգործական ընկերությունը Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ իրականացնում է «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում Սև ծովի ափին ամառային հանգիստ անցկացնելու նպատակով անվճար ուղեգրեր են բաշխվում ապրիլյան քառօրյա պատերազմում Լոռու մարզից զոհված կամ վիրավորված, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքներին:

GIZ կազմակերպության հետ համագործակցությունը կշարունակվի

GIZ կազմակերպության հետ համագործակցությունը կշարունակվի 08.06.2016

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը Լոռու մարզպետարանում հյուրընկալեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, Գերմանիայի դաշնային հանրապետության Ռայնլանդ Պֆալց նահանգի Լյուդվիգսաֆեն քաղաքի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ուվե Ֆրոյլիխին, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Յուդիթ Ռադերին և քաղաքների միջև համագործակցության պատասխանատու Մարսել Յուրկատին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք:

Աշխատանքային խորհրդակցություն 06.06.2016

Հունիսի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Երկկողմ համագործակցության հեռանկարներով

Երկկողմ համագործակցության հեռանկարներով 03.06.2016

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Շվեդիայի Ուպսալա նահանգի նահանգապետ Պիտեր Էգարդտի հրավերով պաշտոնական այցով Շվեդիայում էր գտնվում ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14